Արտակ Հերիքյանը պարզաբանում է, թե ինչու է հեռացել Հանրայինից

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը եւ «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Նրանց հետ ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ որոշ լրագրողներ, այդ թվում` «Օրակարգ» լրատվական ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանը եւ նույն հաղորդաշարի հաղորդավար Տարոն Կոխլիկյանը: Նաիրա Զոհրաբյանը զգուշացրեց մշակույթի նախարարին «Իրավունքը» Արտակ Հերիքյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր սեփական դիմումի համաձայն է թողել աշխատանքը. «Ինքս հարմար չեմ գտել այնտեղ աշխատելու համար, պարզապես ասել են, որ այլեւս ինձ չեն տեսնում այդ ծառայությունում: Հասկանալով այդ առաջարկը, հորդորը իմ սեփական կամքով աշխատանքից ազատվելու դիմում եմ գրել»,-նշեց Արտակ Հերիքյանը եւ ընդգծեց, որ այս պահին դեռեւս այլ տեղից աշխատանքի առաջարկ չի ստացել: Անդրադառնալով իր հետ միասին Հանրային հեռուտաընկերությունը լքած երկու հաղորդավարներին, Ա. Հերիքյանը փաստեց, որ Լարա Առաքելյանը եւ Տարոն Կոխլիկյանը իր հետ էին միացել Հ1-ի լրատվական թիմին. «Ինձ համար ցավալիորեն նրանք էլ աշխատանքից ազատվելու որոշում կայացրին, չէի ցանկանա, որ թողնեին իրենց աշխատանքը, բայց խելացի են եւ մեծ ապագա է սպասվում նրանց»,-ասաց Ա. Հերիքյանը: Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, մեր զրուցակիցը փաստեց, որ հեռուստատեսությունը երբեք չի թողնի. «Իմ մեջ ունեմ հեռուստատեսությունից մեկ մաս: Սիրածս մասնագիտությանը հենց այնպես հրաժեշտ չեմ տա, հեռուստատեսությունը թողել եմ, սակայն հեռուստալրագրությունը չեմ կարող թողնել: Դեռ կհանգստանամ, այնուհետեւ կորոշեմ անելիքներս»,-եզրափակեց Արտակ Հերիքյանը: Հ.Գ.- Ի դեպ, այն, որ Հանրային հեռուստաընկերության լրատվականի գլխին սեւ ամպեր էր կուտակվել, ակնհայտ դարձավ դեռեւս օրեր առաջ, երբ Ազգային ժողովում Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հանկարծ երկրի իրավիճակի փոփոխության արդյունքում, դարձավ շփվող: Եթե նախկինում նա պատրաստակամ չէր հարցերին պատասխանել, այս անգամ նա նույնիսկ ժպտում էր: Ավելին` լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու Հանրային հեռուստատեսությունը երկար ժամանակ չէր լուսաբանում Փաշինյանի քայլարշավը, Գրիգորյանն արձագանքել էր, թե իր գործառույթների մեջ չի մտնում թելադրել լրատվական ծառայության ղեկավարին, թե ինչ պետք է ցուցադրել՝ նշելով, որ վերջինս ինքն է որոշում իր աշխատանքի քաղաքականությունը։ Այնպես որ, հենց այս համատեքստում էլ պետք է ընկալել այն, ինչ տեղի ունեցավ: Չի բացառվում, որ Ա. Հերիքյանն ու մյուսները, պարզապես, «սիրո ու հանդուրժողականության հեղափոխության» վենդետայի հետեւանքում մնացին անգործ:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am