Կառավարությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումն ուժը կորցրած ճանաչեց
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշել է. Ուժը կորցրած ճանաչել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» №1035-Ա որոշումը. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը հաստատելու մասին» №463-Ա որոշումը: Այս մասին զեկուցել է Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը: Որոշումն ընդունվել է:
