Ադրբեջանի ՊՆ-ն`«հարձակման հրաման արձակելու» պայմանի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար մեկուկես ժամ տևողությամբ «դարի ճեպազրուցի» ժամանակ պատասխանել է ԶԼՄ-ների բազմաթիվ հարցերին, որոնք, ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, կուտակվել էին տարիների ընթացքում ռազմական գերատեսչության կողմից հասարակական կարծիքի անտեսման հետևանքով: Հասանովը պատմել է բարեփոխումների մասին ու նշել ադրբեջանական բանակի գլխավոր խնդիրը՝ «օկուպացված տարածքների ազատագրումը»: Նրա խոսքով՝ հարձակման հրաման կարձակվի ամենահարմար պահի՝ հաշվի առնելով «միջազգային քաղաքական իրավիճակը»:
