Մոնթեի կինը՝ հերոսի մահվան և Մանվել Գրիգորյանի մասին

Հայկական ժամանակը զրուցել է Մոնթե Մելքոնյանի նախկին կնոջ՝ Սեդա Մելքոնյաի հետ, որի ընթացքում զրուցակիցն արդրադարել է նաև Մանվել Գրիգորյանին և Մոնթեյի մահվան առեղծվածին. -Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա: Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր: - Բնավ զարմացած չեմ: Երանի շատ զարմացած լինեի, և նման բան չլիներ: Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին: 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ: Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից: Ես անշուշտ գիտեի, որ նա պիտի գնա, և երբևէ չէի ասել՝ մի գնա: Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ: Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում: Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է: Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում: Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա: Ըսավ՝ կա՜, մեկը կա: Ըսի՝ ո՞վ: Ըսավ՝ Հադրութի Մանվելը: Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է: Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է): Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի: Հետո լսածներս տխուր բաներ էին: Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել: Սակայն դրական բան չէի լսել: Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին: Այս իմաստով ես զարմացած չէի: Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին: Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր: Այս ամենը վերջապես պիտի դուրս գար: - Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից: - Անշուշտ: Անշուշտ կպահանջեմ: և ոչ միայն Արցախինից: Այո, շնորհակալ ենք այդ մեդալների համար, որ գնահատում են, բայց այնքան անարդարացի են դրանք բաժանված: - Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի և հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ: - Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եվ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետև փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարևոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, և ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան: - Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը: - Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, և այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում:

դիտվել է 1581 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am