ՀՀԿ-ում խուճապ է. Կուսակցությունը կարող է արգելվել

Lragir.am-ը գրում է. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վրդովվել է, որ Մանվել Գրիգորյանի անունը կապում են Հանրապետական կուսակցության հետ։ Պատգամավորն ասել է, որ հեղափոխությունից հետո Մանվել Գրիգորյանն առաջինը հայտարարեց, որ ինքը ՀՀԿ-ից չէ, պարզապես ՀՀԿ խմբակցությունից է։ ՀՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու օգտին: ՀՀԿ-ականներն իրար հերթ չէին տալիս գեներալին դատապարտելու հարցում, թեեւ ԱԱԾ-ի հայտնի տեսանյութի հրապարակումից առաջ փորձում էին պաշտպանել նրան: Գեներալին հանձնելուց հետո ՀՀԿ-ականները սկսել են արդեն ուրացումը: Գագիկ Մելիքյանը, այլ ՀՀԿ-ականներ փորձում են համոզել, որ Մանվելը կապ չի ունեցել ՀՀԿ-ի հետ, որ նրա արարքների համար կուսակցությունը պատասխանատու չէ: Իսկ Գալուստ Սահակյանն ավելի «փիլիսոփայորեն» է մոտեցել հարցին, ասելով, որ գեներալի արածը հարված է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ Հայաստանին: ՀՀԿ-ին բնորոշ «ոհմակային» մոտեցում է, ուրիշ ոչինչ: Եզն ընկել է, ժամանակն է «թռնել» նրանից, թեեւ նրա «պատերազմի փառքը» ՀՀԿ-ն օգտագործում էր լիուլի: Մանվել Գրիգորյանի ուրացումը քաղաքական պատասխանատվությունից փախչելու փորձ է ընդամենը: Հիմա նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդկանց է պարզ, որ Հայաստանում գործող տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում «ներսում» պատահական ու թաքուն բաներ չէին կատարվում: ՀՀԿ խմբակցության ղեկավարն արդեն իսկ խոստովանել է, որ գիտեր կուտակված զենքի մասին: Ո՞ւմ դեմ պետք է կիրառվեր այդ զենքը՝ դա էլ է բոլորին պարզ: ՀՀԿ-ականների ուրացումը հասկանալի է՝ այն ամենը, ինչ բացահայտվում է, արդեն իսկ հիմք է այդ կուսակցությունը օրենքից դուրս դնելու եւ արգելելու համար: ՀՀԿ-ն կարող էր գնալ այլ, քաղաքական ուժի ճանապարհով՝ ստանձներ պատասխանատվությունը եւ հանձնվեր հանրության ողորմածությանը: Բայց ՀՀԿ-ն քաղաքական կուսակցություն չէ եւ չի կարող լինել, քանի որ իր քաղաքական ու տնտեսական դիրքերին հասել է այդ թվում Մանվել Գրիգորյանի բերած քվեների շնորհիվ: Եվ նրանք, ովքեր Մանվելին փորձում են «օտարել» ՀՀԿ-ից, մեղմ ասած երեսպաշտներ են: Աղբյուրը՝ Lragir.am:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am