Սիրիան և Ռուսաստանը պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները
Սիրիան և Ռուսաստանը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ընդդեմ խաղաղ բնակիչների։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին։ Այդ մասին նա հաղորդել է սիրիական ըննդիմության համակարգող Ռիյադ Հիջաբի հետ հանդիպումից հետո։ Ըստ Ֆաբիուսի՝ բանակցութունների ընթացքում քննարկվել է նաև Մադայա քաղաքում տիրող ծանր դրությունը։ Ավելի վաղ Ֆաբիուսը հայտարարել էր, որ ֆրանսիական կողմը հավանական է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարման հնարավորությունը մինչ երկրում ժամանակավոր կառավարության նշանակումը։
