«Հակապետականները» նոր իշխանությանը անհրաժեշտ դոզայով չեն փառաբանում. Կիմա Եղիազարյան
Այդպես էլ չիմացանք, թե այդ ո՞ր հեռուստաընկերություններն են ,,հակապետական քարոզչություն,, իրականացնում: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ է նշանակում ,,հակապետական քարոզչություն,,: Թուրքերին են գովո՞ւմ, թե՞ ամեն վայրկյան չեն ասում, որ երկրում իրավիճակ է փոխվել: Եթե կոնկրետ անուններ ու քարոզչության օրինակներ չեն նշվում, կարելի է ենթադրել, որ ,,հակապետականը,, նոր իշխանությանը անհրաժեշտ դոզայով չեն փառաբանում: Դե, այն չափաբաժնով չեն գովաբանում, ինչպես անում էին նախորդ իշխանության օրոք: Ես հայկական ալիքներ չեմ նայում, չգիտեմ... Կիմա Եղիազարյանի գրառումը
