-Չէ՛ր կարող այդպիսի բան լինել:  Բայց կար. Խառատյանը Սերժ Սարգսյանի մասին

-Չէ՛ր կարող այդպիսի բան լինել: Բայց կար: Լավ չեմ հիշում՝ 2006 կամ 2007թ. էր, օպերայի դահլիճում նշվում էր Մոնթե Մելքոնյանի, եթե չեմ սխալվում, ծննդյան օրը: Գուցե՝ մահվան տարելիցը: ՊՆ-ից հրավեր էի ստացել մասնակցելու և նույնիսկ փոքրիկ ելույթ ունենալու: Որքան գիտեմ, մինչ այդ այդպիսի մեծ հանդիսություն Մոնթե Մելքոնյանի ՛՛մասին՛՛, կամ ՛՛պատվին՛՛ չէր եղել, սովորաբար այդ առիթներով փոքր դահլիճներում հավաքվում էին նրա զինակիցները, ընկերները, ծանոթները, հուշեր էին պատմում, որոնք բոլորն էլ պարզ մարդկային հուշեր էին: Չերկարացնեմ, որոշված ժամին գնացի օպերա և զարմացա: Մեծ դահլիճը լեփ լեցուն էր գլխավորապես բանակի և ոստիկանության սպայական կազմով, շատ քիչ էին քաղաքացիական անձիք: Տոնական համազգեստների, ուսադիրների առատությունից մի փոքր շփոթվեցի, նաև հասկացա, որ այստեղ մտերմիկ, մարդկային հույզերին առչվող հուշերի տեղը չէ: Այստեղ պիտի պաթետիկ հայրենասիրական ճառեր ասվեին, ինչին ես պատրաստ չէի: Ցերեկույթը վարում էր լուսահոգի Ազատ Գասպարյանը: Հիմնական ելույթներից հետո ինձ բեմ հրավիրեցին, ու մինչ մոտենում էի բեմին, լսում էի, թե վարողն ինձ ինչպես է ներկայացնում: Իրականում այդ ՛՛ներկայացումը՛՛ ոչ մի կապ չուներ ինձ հետ, ինչից ես մի փոքր նյարդայնացա և բեմում կանգնեցի այդ զգացմունքներով: Դահլիճից ինձ նայում էին հարյուրավոր ոսկեզոծ համազգեստներ: Դրանք, իհարկե, իմ ընկալումներով լավ ու վատ տարբեր մարդկանց հագին էին, բայց ինչպես սովորաբար լինում է ակտիվ համազգեստների դեպքում՝ մարդը չէր երևում, չէր զգացվում, ՛՛նայողը՛՛, ՛՛լսողը՛՛ համազգեստն էր: Հավանաբար հենց ՛՛նայող՛՛, ՛՛լսող՛՛ համազգեստն էլ ինձ ՛՛հուշեց՛՛ ասելիքս և ես համազգեստներին պատմեցի 1993թ. ձմռանը Մոնթեի պատմածներից մեկը: Ռազմաճակատից երբեմն - երբեմն Երևան եկող Մոնթեն կնոջ՝ Սեդայի հետ կարճ ժամանակով գալիս էր մեր տուն և երբեմն որոշ ՛՛ռազմաճակատային դրվագներ՛՛ էր պատմում: Դրանցից մեկի ժամանակ նրա պատմածն էր, որ ներկայացրի ՛՛համազգեստներին՛՛: Իսկ պատմությունը հետևյալն էր. ՛՛Երեք ամիս առաջ Երևանի զենքի շուկայում (բառացի եմ ասում, ես չգիտեի, որ Երևանում այդ ժամանակ ՛՛զենքի շուկա՛՛ կար, հիմա էլ չգիտեմ, թե ՛՛զենքի շուկա՛՛ կոչվողն ինչ էր, դա զենք վաճառելու ֆիզիկական տարա՞ծք էր, թե՞ զենք վաճառող և գնող մարդկանց փոխադարձ ծանոթությունների ցանց-Հ.Խ.) մի թնդանոթ գնեցի, տարա Ղարաբաղ և հանձնեցի զինապահեստ: Երկու ամիս հետո Երևան եկա և կրկին հանդիպեցի վաճառվող նույն թնդանոթին: Կրկին գնեցի, տարա Ղարաբաղ և հանձնեցի զինապահեստ, բայց զգուշացրի, որ նախորդ բերելուցս հետո այն ինչ որ կերպ հայտնվել է Երևանի զենքի շուկայում: Հիմա, այս գալուս, կրկին նույն թնդանոթը տեսա զենքի շուկայում: Նորից առել եմ, տանելու եմ Ղարաբաղ, բայց այլևս զինապահեստ չեմ հանձնելու, իմ ջոկատում կօգտագործենք, այնքա~ն կարիք ունենք՛՛: Մոնթեն սա պատմում էր հանգիստ, ժպտալով, առանց իրոնիայի, կարծես սովորական առօրյա դրվագ: Օպերայի դահլիճի համազգեստներին այս պատմությունը պատմեցի՝ վկա կանչելով նաև դահլիճում առաջին շարքում նստած Սեդային՝ Մոնթեի կնոջը, քանի որ Սեդան ներկա էր եղել Մոնթեի պատմածին: Հանդիսավոր ցերեկույթի ավարտից հետո իջա առաջին հարկ, որտեղ նախուտեստների սեղաններ էին բացված, և համազգեստներով մարդիկ խմբերով հավաքվել էին այդ սեղանների շուրջ: Համազգեստների առատությունը խանգարում էր տեսնել, հասկանալ՝ ով ով է: Ես սեղաններին չմոտեցա և շարժվեցի դեպի ելքը, երբ ինձ մոտեցան բաժակաները ձեռքին մի քանի բարձաստիճան համազգեստներ, և նրանցից մեկն ասաց -Տիկին Խառատյան... Սերժ Սարգսյանն էր: Կանգնեցի, սպասեցի: -Տիկին Խառատյան, Ձեր պատմությունն ինձ շատ զարմացրեց: Այդ տարիներին Ղարաբաղում ես էի ղեկավարում զինապահեստը, և հավատացնում եմ Ձեզ՝ անհնար էր, որ զինապահեստից զենք հայտնվեր շուկայում: -Պարոն Սարգսյան,-ասացի,- հիմա այս պատմությունից և Ձեր ասածից հետո երեք տարբերակ կա. կամ Մոնթեն էր սուտ խոսում, ինչին ես չեմ հավատա, կարծում եմ՝ Դուք նույնպես, կամ ես եմ հնարում այս պատմությունը, բայց Սեդան կվկայի, որ այդպես չէ, կամ Դուք լիարժեք չեք տիրապետել իրավիճակին: Այս երեք տարբերակներից որը Ձեզ հարմար է՝ ընտրեք: -Չէ՛ր կարող այդպիսի բան լինել: Հավատում եմ, որ Սերժ Սարգսյանն իսկապես կարծում էր, որ այդպիսի բան լինել չէր կարող, առնվազն 1992-1993թթ.: Բայց այդպիսի բաներ կային, և հետո արդեն ես շատ ուրիշ ՛՛այդպիսի բաներ՛՛ լսեցի: Այդ զենքերին հիմա բախվում ենք լիսկայա-մանվելական որջերում: Որևէ կասկած չի կարող լինել, որ դրանց տեղը գիտեր/գիտի նաև Սերժ Սարգսյանը: Եվ ոչ միայն նա: Այս մասին գրել է Հրանուշ Խառատյանը

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am