«Լրտեսներն այստեղ վխտում են, իսկ մեր ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով». Վովա Վարդանով

Հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը դատապարտում է ԱԱԾ-ի գործողություններ՝ նշելով, որ ԱԱԾ-ն զբաղված է լակոտ-լուկուտներին ձերբակալելով. «Հիմա մանր կենդանիները հոշոտում են մեծ հզոր կերպարի, որը բացասական է, ես չեմ ուզում իրեն հոշոտել, որովհետև երբ ես միայնակ նրա դեմ պայքարում էի՝ փոքր լինելով, ոչ ոք չմիացավ։ Այնպես որ, առանց ինձ յոլա գնացեք՝ Մանվել Գրիգորյանին քրքրելու գործում։ Իսկ լրտեսների վերաբերյալ, գիտե՞ք ինչ կա՝ նման ռեգիոններում չի կարող լրտեսներով չվխտալ երկիրը։ Լսե՞լ եք՝ երբևէ ամերիկյան, ֆրանսիական կամ ռուսական լրտես ձերբակալեն, հիմնականում լսում ենք, որ «Օդնոկլասսնիկիով» մի անգրագետ, ներկայանալով որպես գեղեցիկ տիկին, մի անգրագետ ենթասպայի է վերբովկա արել։ Ո՞ւր են լուրջ բացահայտումները լրտեսական ցանցերի։ Քո հետախուզական ակտիվության լավագույն ցուցանիշը ձերբակալված լրտեսներն են, այլ կերպ չի լինում։ Ո՞ւր են մեր ձերբակալված հետախույզները Բաքվում, չկան։ Դրանք այնպիսի հարցեր են, որոնք անպայման հանրայնացնում են»։ Նա այն կարծիքին է, որ պետք է ԵԿՄ-ն ծառայեցնել ի նպաստ երկրի շահերի: «Մանվել Գրիգորյանը ոչ հաճելի կերպար է, դա միշտ եմ ասել, բայց իրեն չեզոքացնելու համար՝ այնպես չստացվի, որ երկրի համար անհրաժեշտ կառույց, որը հիվանդ է, չար սխեմա է ղեկավարում, կազմալուծվի։ Եթե կառույցը հիվանդ է, դա չի նշանակում, որ այն բուժելով՝ հնարավոր չէ ծառայեցնել մեր երկրին: Եթե ես բիզնեսով զբաղվեի, ու ԵԿՄ-ն բիզնես լիներ, իրենք կլինեին իմ մրցակիցները, ես ղեկավարում եմ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպությունը, և մենք մշտական ռազմական և ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում հիմնականում Քարվաճառում և Տավուշում։ Բայց քանի որ մենք զբաղված ենք ընդհանուր գործով, ես միշտ քննադատել եմ ԵԿՄ-ին ու իր ղեկավարությանը»,- ասաց նա:    

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am