Հերոսին ոչնչացնելու մեխանիկան

Մանվել Գրիգորյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Այս անգամ իրավիճակը, կարծես, անդառնալի է, եւ Մանվել Գրիգորյանն ամենավառ երազում չի կարող հավակնել, որ ինքն այսուհետ կարող է ընկալվել որպես հերոս, ով յուրացրել է ապրիլյան պատերազմի զինվորի համար հանգանակված օգնությունը, ով զինվորին ստորադասել է իր անձնական գազանանոցի կենդանիներից եւ նրա բաժին սնունդով կերակրել իր արջերին ու վագրերին։ Բայց միթե սա էր մեր ուզածը, երբ մի օրում, եթե կուզեք մի քանի ժամում հիմնահատակ ոչնչացվում , արժեզրկվում է հերոս լինելու գաղափարը, ինչը պատերազմական մեր պետության համար նույնքան վտանգավոր է, որքան Մանվել Գրիգորյանը պետության, բանակի։ Արցախյան պատերազմում ավանդ ունեցող գեներալը, ում վաստակը ռազմի դաշտում գրեթե վիճարկելի չէր, այո, այսօր դարձել է ազգի թշնամին։ Մեր հակառակորդներն էլ առիթը բաց չեն թողնում ու մեր երեսին են շխկացնում՝ ով ենք մենք ու մեր գեներալը։ Սրանից միանգամայն լավ հոտ չի փչում ու Աստված միայն գիտե, թե ինչ հետեւանքներ կլինեն։ Անհերքելի փաստն այսօր արժեքների ոչնչացումն է, մթնոլորտի բարոյալքումը, որը միայն Մանվել Գրիգորյանի մեղքը չէ։ Նա բազում հանցակիցներ ունի՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Սերժ Սարգսյանով։ Որոնք այդպես էլ չհասկացան, որ Մանվել Գրիգորյանը հերոս էր այն միջավայրում, որտեղ նա ապացուցել էր իր հերսությունը, որտեղ նա դարձել էր այդպիսին։ Չհասկացան, որ գեներալ Մանվել Գրիգորյանը խաղաղության դաշտում չուներ մի անելիք, որով կշարունակեր լինել հերոս։ 1994 թվականից սկսած իշխանությունը պետք է այնքան բարոյական ու հեռատես լիներ, որ քաղաքական նպատակներով չօգտագործեր «երկրապահներին» եւ չտար նրանց վերնախավին այն, ինչին նրանք արժանի չեն: Ավաղ, 1996-2000 թվականներին հիմնադիր նախագահի ձեռամբ գեներալ-մայորի կոչումով Մանվել Գրիգորյանը նշանակվեց ՀՀ ՊՆ առաջին կորպուսի հրամանատար։ 2000 թվականին ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում։ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նա անգամ Պաշտպանության փոխնախարար նշանակվեց ու ազատվեց ոչ պաշտոնական այն հիմնավորմամբ, որ «խաղեր տվեց» Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ 2008 թվականին քիչ էր մնացել միանար համաժողովրդական շարժմանը։ Սերժ Սարգսյանը նույնպես զերծ չմնաց Մանվել Գրիգորյանին քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, նա երկրորդ ժամկետ ԱԺ գործուղեց Գրիգորյանին, ով պատգամավորության առաջին ժամկետում որեւէ բառ, ելույթ չունեցավ ԱԺ ամբիոնից, որեւէ օրենսդրական նախաձեռնության մասնակից չեղավ։ Ցավալին այն է, որ նախկին երեք նախագահների  պահվածքը Մանվել Գրիգորյանի նկատմամբ՝ նրան հեռացրեցին «հերոսի» իր կոչումից, ճիշտ շարունակություն չգտավ համաժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կողմից։ Կար մեկը, որ կասկածում էր Մանվել Գրիգորյանի կատարած «զանցանքների» հարցում, կար մեկը, որ մտածում էր, թե գեներալը «հերոս» է ամենուր՝ թե ռազմի , թե քաղաքական դաշտում։ Բայց արժե՞ր այսպես հրապարակային ոչնչացնել այն մարդկանց, որոնք գոնե թշնամու մոտ որոշակի խնդիրներ էին լուծում։ Մանվել Գրիգորյանին ներքին կարգով կարելի էր դաշտից, անգամ երկրից հեռանալու խորհուրդ տալ, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը եւս քաղաքական հարց է լուծում եւ առջեւում արտահերթ ընտրություններ են, արժե տրորել թեկուզ «հերոսներին»։ Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am