Նաիրա Զոհրաբյանի ու Սերգեյ Բագրատյանի 500 000-ական դրամները կվերադարձվեն
«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղազարյանն ազատ չարձակվեց պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Այսօր՝ հունիսի 20-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատարանը մերժեց միջնորդությունը: Դատավոր Պ. Մակյանը հայտարարեց, որ պատգամավորների կողմից վճարված 500 000-ական դրամները կվերադարձվեն: Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանն անձնական միջնորդություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար:
