Ամատունի Վիրաբյանը դիմում չի գրել
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին հրահանգվել է այսօր մինչև օրվա ավարտը ներկայացնել հրաժարականի դիմումը: Սակայն, մեզ տեղեկացրեցին, որ պարոն Վիրաբյանը դեռևս չի հրաժարվել իր պաշտոնից, և որևէ դիմում չի ներկայացրել: Նշենք,որ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը Հայաստանի ազգային արխիվի տնօրենն է 2003 թվականի ապրիլի 7-ից:
