Վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին. «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։
