Խուզարկվում են քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի տները
Այսօր վաղ առավոտից ոստիկանները քրեական գործի շրջանակներում «խուզարկություն-օպերացիա» են սկսել: Այս մասին գրում է Armtimes.com-ը: Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություն է իրականացվել քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի, ինչպես նաեւ մյուս քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում: ՀՀ ոստիկանությունը չի հերքել տեղեկությունները, խոստանալով մանրամասներ ներկայացնել առաջիկայում:
