Մանվել Գրիգորյանն ու ադրբեջանական քարոզչամեքենայի արձագանքը

Ադրբեջանական մամուլը ուշի-ուշով հետևում է հայաստանյան վերջին օրերի իրադարձություններին՝ կապված Մանվել Գրիգորյանի հետ: Հատկապես ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական գործիք Haqqin.az-ն, անդրադառնալով ԱԱԾ աշխատակիցների կողմից և քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, գրել է, որ Հայաստանում ձերբակալել են «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողին»: Առհասարակ, կարելի է հաճախ հանդիպել նշյալ կայքում Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բոլոր նյութերի վերնագրերում այդ ձևակերպումը՝ «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողը»: Օրինակ՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի ձերբակալության հիմքերին, ադրբեջանական Haqqin.az-ը հոդվածը եզրափակել է հետևյալ կերպ. «Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրամայեց հայկական բանակի 5-րդ բրիգադին գրավել Ջաբրայիլն ու Ֆիզուլին: Նա էր, որ գրավեց Ֆիզուլու շրջանը և աչքի էր ընկնում ադրբեջանցի գերիների նկատմամբ հատուկ անհանդուրժողականությամբ»: Ադրբեջանական մյուս լրատվամիջոցները նույնպես՝ APA լրատվական գործակալությունը, Minval.az-ը, Oxu.az-ը, Trend-ը, Day.az-ը լայնորեն լուսաբանել են Մանվել Գրիգորյանի ձերբակալության հրապարակումները՝ օգտվելով հայկական ռուսալեզու կայքերի հրապարակումներից, բայց հիմնականում տեղեկատվական բնույթի լուրեր հրապարակելով, բացառապես Haqqin.az-ի, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելիս վերնագրերում մշտապես շեշտում է Մավել Գրիգորյանին որպես՝ «ադրբեջանական հողերի հիմնական բռնազավթող»։ Ադրբեջանական ոչ այնքան հայտնի մամուլում կան ևս մի քանի հոդվածներ, որոնք էլ բնութագրում են Մանվել Գրիգորյանի «հրեշավոր» կերպարն այն առումով, որ նա սեփական «ժողովրդին թալանել», «զինվորի հասանելիքն իր գազաններին է կերակրել»՝ ձևակերպումներով: Ընդհանուր առմամբ՝ ադրբեջանական մամուլի արձագանքը միանգամայն սպասելի էր, նրանց առիթ է հարկավոր հայաստանյան իրադարձությունների վրա չարախնդալու և Լեռնային Ղարաբաղի «գրավումը» ցույց տալու այս, կամ այն՝ «հրեշ» մարդու վրա հղում անելով: Այնպես որ, Մանվել Գրիգորյանն այս առումով՝ ադրբեջանական քարոզչամեքենայի համար հիանալի առիթ էր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am