Ով է Արմեն Հակոբյանը,որ ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի գործով
Գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ հարազատների շրջանակներում իրավապահ մարմինները շարունակում են խուզարկություններ և տարբեր միջոցառումներ իրականացնել։ Tert.am-ի տեղեկություններով իրավապահների իրականացրած գործողությունների շրջանակներում այսoր ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ հարազատներից մեկը՝ Արմեն Հակոբյանը, ով, ըստ տեղեկությունների, կասկածվում է ապօրինի զենք ու զինամթերք պահելու մեջ։ Նշենք, որ ոստիկանությունն էլ հայտնել էր, որ խուզարկություն է տեղի ունեցել Պետրոս Ա.-ի տանն ու ԵԿՄ-ի «Ավան» տարածքային գրասենյակում, որտեղ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել։ Պետրոս Ամիրյանը Նազիկ Ամիրյանի եղբայրն է։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, նա մեղադրվում է յուրացման և ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ։
