ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ ժնևյան հանդիպումը ծրագված է հունարի 13-ին
Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը կանցկացվի հունվարի 13-ին, Ժնևում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ «Այդ հանդիպումը ծրագրված է առաջիկա չորեքշաբթի օրը»,-ասել է նա։ Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտնել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրային, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են մասնակցելու հունվարի 25-ին ծրագրված ժնևյան բանակցություններին։ Սակայն Մուալեմն ընդգծել էր սիրիական ընդդիմության ներկայացուցիչների անունները, ովքեր կմասնակցեն հանդիպմանը։
