Հուսանք, ապագայում Ռուսաստանի իշխանությունները չեն պահանջի, որ մենք նաև ռազմանավեր գնենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի հրապարակումը. Մի քանի օր առաջ գրել էի, որ ինձ հասած տեղեկությունների համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ առատաձեռն ու պատրաստակամ է Պուտինի հետ շփումներում։ Ու դա ինձ դուր չի գալիս։ Մտահոգում է առավելապես այն պատճառով, որ իրենց պահանջներում ռուսական կողմը մինչ այս առաջնորդվել է բացառապես իր նեղ անձնական և ֆինանսակ շահերով, որոնք հաճախ գերադասվել են իրենց իսկ աշխարհաքաղաքական, անգամ կենսական շահերին։ Օրինակ, զենքի առևտուրը։ Մոսկվան երբեք ոչ մի սահմանափակում չի դրել ինքն իր առջև այդ հարցում։ Վաճառել և վաճառում է։ Ու երբ տեսնում է, որ Ադրբեջանը քիչ է առնում, հայկական կողմին մի երկու «նվեր» է անում, որ նրանց նորից թասիբի գցի։ Այդ գործը շարունակվում է նաև այսօր։ Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանը լուսանկարվել է ռուսական Су-30СМ ռազմական կործանիչի օդաչուի խցիկում։ Նախ, վարչապետը չի նշել, որ, իր իսկ լեզվով ասած, «աշխարհի լավագայույն կործանիչներից մեկը» Հայաստանին չի պատկանում՝ հանրության մեջ սխալ տպավորություն ստեղծելով, իբր իր ռուսաստանյան այցի արդյունքն է այդ կործանիչը։ Ավելին՝ նրա կողմնակիցներից ոմանք խորհրդավոր գրում էին սոցիալական ցանցերում, թե «թիվ չեմ ասի, բայց հաստատ մի հատ չի» կործանիչը։ Ու թեև գործին գիտակ մարդիկ լավ էին իմանում, թե ինչ օդանավի խցիկում է հայտնվել վարչապետը, այնուամենայնիվ հասարակության լայն խավերի համար ինտրիգը պահպանվեց մինչ ռուսական «КоммерсантЪ» թերթի երեկվա հրապարակումը՝ Старый контракт для нового премьера։ Թերթը մասնավորապես նշում է, որ Հայաստանի կողմից Су-30СМ ռազմական կործանիչներ ձեռքբերելու պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2012թ., բայց ֆինանսական դժվարությունների պատճառով, հայկական կողմը դեռևս չի գնել դրանք, իսկ բոլորովին վերջերս՝ հեղաշրջման նախաշեմին, հետաձգել է կործանիչնրի գնման ժամանակը մինչ 2024թ.։ Մինչդեռ ռուսական կողմին շատ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը գնի այդ կործանիչները շատ ավելի շուտ, որովհետև նպատակ ունեն վաճառքից ստացված եկամուտներն ուղղեն Իրկուտսկի ավիաշինական գործարանի կառուցման աշխատանքներին, որոնք պետք է ավարտվեն 2022թ.։ Նրանք անգամ իջեցրել են գները՝ վստահ լինելով, որ ապագայում դրա հաշվին կկարողանան Ադրբեջանին վաճառել այդ գործարանում արտադրվելիք Су կործանիչների նոր տարբերակները՝ Су-35-երը։ Ի՞նչ է ստացվում այս ամենից։ Փաստորեն Հայաստանի նախկին իշխանությունները, ելնելով ֆինանսական դժվարություններից, հնարավոր է՝ նաև հաշվարկներից, որ Су-30СМ գնելով դրդելու են Ադրբեջանին գնել այդ կործանիչների նոր սերունդը, հետաձգել են գործարքի կատարումը, իսկ ահա Փաշինյանը, որն ամեն գնով փորձում է հարաբերություններ ստեղծել Պուտինի հետ, Երևանից ուղերձ է հղում Մոսկվա՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, ապրանքը վերցնում ենք։ Ի՞նչ ասեմ։ Այս պատմության մեջ և՛ դրական, և՛ բացասական կողմերն ակնհայտ են։ Այո, լավ է, որ մեր ավիացիան կհամալրվի նման կարգի կործանիչներով։ Վատ է, որ դա արվում է ռուսական կողմի թելադրանքով ու անհասկանալի է, թե ինչ ֆինանսական միջոցներով։ Հուսանք, ապագայում Ռուսաստանի իշխանությունները չեն պահանջի, որ մենք նաև ռազմանավեր գնենք։ Թե չէ պաշտոնական Երևանը, ըստ ամենայնի, այլևս ոչ մի բանի դեմ չէ։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am