Մանվել Գրիգորյանը կալանավորվեց
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Երեկ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները:
