Մոսկվայից Ստեփանակերտ. ի՞նչ ուղերձ էր բերել Փաշինյանը Բակո Սահակյանին

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո անմիջապես մեկնեց Արցախ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի արևելյան հատվածի պաշտպանական դիրքեր: Փաշինյանին և Սահակյանին ուղեկցել են Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևոն Մնացականյանը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: «Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները», ասվում էր հաղորդագրությունում: Նիկոլ Փաշինյանի այցի հիմնական ուղերձն այն էր, որ նա սատարում է Բակո Սահակյանի իշխանությանը: Սա կարևոր մեսիջ է Ստեփանակերտում վերջերս բողոքի ակցիաների ու Արցախի նախագահի հրաժարականը պահանջելու կոչերի ֆոնին: Այսպիսով, Փաշինյանն այս փուլում կարևորում է, որ Արցախում շրջադարձային փոփոխություններ չպետք է լինեն, և որ Արցախում կայունությունն այս վիճակում ամենից կարևոր է: Ստեփանակերտ՝ Փաշինյանի այցի հաջորդ մեսիջը Մոսկվայից Արցախ՝ կարող է կապված լինել իհարկե ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ: Մոսկվայի դիրքորոշումն այս պահին ԼՂ հարցում խիստ կարևոր է, ավելի ճիշտ ստատուս-քվոն պահպանելու և ռազմական գործողությունների վերսկսման տեսանկյունից: Գոնե հրապարակային մոսկովյան այցերի ժամանակ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, ավելին՝ սահմանային լարվածության վիճակի մասին հայտարարություններ չեն արվել, իսկ սա հայկական կողմի համար մեղմ ասած՝ վտանգավոր է: Նշանակում է ցանկացած պահի Բաքուն կարող է լարել իրավիճակը՝ իմանալով, որ Մոսկվայից հակահարված չի ստանալու, ճիշտ այնպես, ինչպես եղավ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ առաջին 2 օրերին Մոսկվան լուռ էր, իսկ երբ հայկական կողմն անցավ պատժիչ գործողությունների՝ Բաքուն Մոսկվայով զինադադար էր արդեն աղերսում: Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի մոսկովյան այցի օրերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան նշեց. «Իհարկե, բարենպաստ մթնոլորտի ստեղծումը միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը և ոչ միայն նպաստում է, այլև պարզապես կարևորագույն երաշխիք է այս խնդրի լուծման համար»: Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորմանը՝ Զախարովան ասել է, որ «Մոսկվան առավելագույն կերպով անում է ամեն բան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորվի»: «Ինչու՞: Դուք դա հիանալի գիտեք: Նախ, մենք ցանկանում ենք, որպեսզի երկու ժողովուրդները, ի վերջո, կարգավորեն այդ արյունալի խնդիրը, երկրորդ, որովհետև մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ, և որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը զարգացնեն իրենց հարաբերությունները: Ինձ թվում է, որ մեր և Ձեր խնդիրն է մոտեցնել կարգավորման պահը, ոչ թե հեռացնել այն»,- ասել է Զախարովան: Մոսկվայի հաշտեցման մեսիջներն, ինչ խոսք, այս փուլում, երբ Ադրբեջանը կուտակումներ է անում սահմանին՝ բավական հետաքրքրական է: Թամար Բագրատունի

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am