Սահմռկեցուցիչ է. Արմեն Ռուստամյան (video)
ԱԺ-ում Մանվել Գրրգորյանի հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամնավոր Արմեն Ռուստամյանն ասաց .«Այսքան ժամանակ պատգամավոր եմ, բազմաթիվ միջնորդություններ են եղել, որ քննարկվել են Աժ-ում, բայց սրա նմանը չի եղել. փաստերը սահմռկեցուցիչ են, սա խայտառակություն է ու սրբապղծություն: Պետք է մտածենք՝ ինչպես վերացնել հետևանքները»: «Մեր հպարտությունը վերականգնել է պետք, մեր բոլոր խնդիրները պետք է ուղղված լինեն նրան, որ բացահայտումները կատարվեն լիարժեք, որպեսզի այլևս այսպիսի բան մեր պատմության մեջ բացառվի:Բոլորն էլ հասկանում են հարցի լրջությունը և երկու միջնորդություններին էլ ՀՅԴ-ն կողմ է լինելու:Պետք է նպաստենք, որ իրավապահները շարունակեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:
