Տարոն Կոխլիկյանը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդաշարի հաղորդավար Տարոն Կոխլիկյանը նույնպես սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Կոխլիկյանը այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը և «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանն իրենց դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
