«Դուխ ունես, դաշնակներին ասա». Մարուքյանը՝ Հակոբ Հակոբյանին

Աազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ասաց, որ ժամանակին դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին, պայքարել են դրա դեմ, բայց հիմա հասկանում են այն իրավիճակը, որում հայտնվել են. «Եկել է նոր կառավարություն, նոր իշխանություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտներ։ Լուծումը հետևյալն է՝ եթե մենք հիմա որևէ բան չենք անում, ապա այս օրենքն ուժի մեջ է մտնում, եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքն ընդհանրապես հետաձգեր, ես չգիտեմ՝ ՀՀԿ խմբակցությունը կհետաձգե՞ր այս օրենքը, թե՞ կմնար նախկին համակարգը, որը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից։ Կառավարությունն ընտրել է օրենքը բարելավելու ճանապարհը, այսինքն՝ ուժի մեջ մտնող օրենքը փոփոխության ենթարկվի, ուժի մեջ մտնի այն, ինչ հիմա քննարկում ենք»։ Մարուքյանն ասաց, որ իրենք «կողմ» կքվեարկեն նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը արձագանքեց՝ հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք «կողմ» ռեֆորմի համար. «Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: ՀՀ-ում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար: ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակայինին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտություն է՝ վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար: Եթե խոսում եք ընտրակաշառքից, կոռուպցիայից, ամենալավ ձեւը սա է՝ ունենալ համակարգ, որտեղ չպետք է գրված լինի՝ 3 անգամ կենսաթոշակը կբարձրացնեմ վաղվանից, մարդիկ կտեսնեն 5 տարվա ձեր ստեղծագործ աշխատանքը իրենց փողի վրա, հետո նոր ձեզ կընտրեն»: Տեղից Էդմոն Մարուքյանը արձագանքեց, սկսեց վիճել. «Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, դաշնակները ձեռնպահ են քվեարկել, դուխ ունես, դաշնակներին ասա, ինձ խի՞ ես ասում»:  

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am