Ոստիկանությունը սկսել է խուսափել ընդունել և օրենսդրորեն ապահովել քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընթացքը

ԱԱԾ-ի աննախադեպ աշխուժացման ֆոնին, մի տեսակ անտեսանելի է դարձել ոստիկանության գործունեությունը: Քաղաքում շատ քիչ են ՃՈ ավտոմեքենաները, եղածներն էլ վարորդների նկատմամբ համարյա իրավական ներգործություն չեն իրականացնում, փողոցներում կարգ ու կանոն պահպանող ոստիկանները չեն արգելում փողոցային առևտուրը, պասիվ են թաղային ոստիկանները և անգամ գործը հասավ դրան, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստին հայտարարեց, որ եթե ոստիկանները չեն կարողանում կանխեն գիշերային հրավառությունները, ապա նա անձամբ դրանով կզբաղվի: Ոստիկանության այդօրինակ կեցվածքն անսովոր է, քանի որ վերջին տարիներին մեր երկրի քաղաքացիներն անընդհատ տեսնում էին ոստիկանության՝ շատ անգամ չհիմնավորված և ոչ իրավաչափ ակտիվությունը: Այժմ այդպես չէ: Ոստիկանությունը ոչ միայն ակտիվ չէ, այլև շատ անգամ սկսել է խուսափել պարտականությունները կատարելուց: Մի կողմ դնենք ՃՈ գործելաոճի փոփոխությունը, փողոցային առևտրի վրա ոստիկանության կողմից աչք փակելը և գիշերային հրավառությունները չվերահսկելը: Դրանք կարելի է դիտարկել որպես պոպուլիստական քայլեր, որոնք կարճաժամկետ կիրառվում են բոլոր հեղափոխություններից հետո: Կարելի է հասկանալ նաև ոստիկանների լոյալ վերաբերմունքը լոկալ ցույցերի և փողոցների փակման նկատմամբ: Այս ամենը կարելի է դիտել նույն հետհեղափոխական տրամաբանության լույսի ներքո: Սակայն, երբ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, քրեական գործի հարուցման առիթ հանդիսացող դեպքերում, դա չի տեղավորվում ո՜չ նախահեղափոխական, ո՜չ հեղափոխական և առավել ևս՝ հետհեղափոխական տրամաբանության մեջ: Այսօրինակ դեպքերը շատ են: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական գործի հարուցման առիթները՝ ֆիզիկական անձանց, լրատվության միջոցների հաղորդումներն են, ինչպես նաև իրավապահ մարմինների հայտնաբերումները: Միայն այս հիմքով են քննարկվում հանցագործությունների մասին հաղորդումները և արդյունքում պետք է կայացվի քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշումներից մեկը: Խնդրի լուծման այլ տարբերակ օրենսդրությունը չի նախատեսում: Դեռևս 2017թ. նոյեմբերին ոստիկանությանը ծանուցել եմ քրեական գործի առիթ հանդիսացող դեպքի մասին: Անցան ամիսներ և միայն իմ հետևողականության շնորհիվ, հաղորդումից միայն 6 ամիս անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից արձագանք եղավ և ինձ հասցեագրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չսահմանված մի գրություն: Այս տարվա մայիս ամսին ևս իրավապահներին ներկայացրեցի քրեական գործի առիթ հանդիսացող, լրատվության միջոցներով լուսաբանված, հանցագործությունների տարրեր պարունակող հաղորդումներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչները ևս չփորձեցին իրենց ծանրաբեռնել պարտականությունների կատարմամբ և փոխարենը կայացնեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումներից մեկը, կրկին բավարարվեցին, օրենսդրությամբ չնախատեսված, տարօրինակ բովանդակության գրություններով: Ենթադրում եմ, որ այսօրինակ պատմությունները շատ են: Փաստ է, որ հետհեղափոխական ոստիկանության գործելաոճը փոխվել է: Ցանկացած փոփոխություն ունի լավ և վատ կողմեր: Իմ կարծիքով, լավ է, որ, որոշ իմաստով, նպաստելով բնակչության ապրուստի թեթևացմանը, ոստիկանությունն աչք է փակում փողոցային առևտրի վրա, սակայն վատ է, որ այն չի կարողանում վերահսկել հրավառությունները: Լավ է, որ ՃՈ-ի կողմից անհամեմատ քչացել են վարորդների նկատմամբ իրավական ներգործության դեպքերը, սակայն վատ է, որ շատացել են փողոցներում կարգ ու կանոնի խախտումները: Իսկ ամենավատն այն է, որ ոստիկանությունը սկսել է խուսափել ընդունել և օրենսդրորեն ապահովել քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընթացքը: Դա արդեն անհանդուրժելի է և այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե հանցագործությունը կատարված է, կատարվող կամ նախապատրաստվող: Բոլոր դեպքերում, հանցագործությունը պետք է կամ կանխվի, կամ բացառվի: Իսկ դրա համար պետք է ընդամենը կատարել պարտականությունները և առաջնորդվել օրենքով: Հանցագործությունները և հետհեղափոխական պոպուլիզմն անհամատեղելի են: «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Եռաբլուրի մաշված դրոշներն արցախցիները կփոխեն նորերով. «Հրապարակ» ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի. իրավիճակը` երկրում Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am