ՊՆ N զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ շորթմամբ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը 2016- 2018թթ. ընթացքում կաշառքի շորթմամբ անհատ ձեռնարկատիրոջ օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար ստացել է գումար: Մասնավորապես՝ պարզվել է, որ փոխգնդապետը 2016թ. ամռան ամիսներին զորամասի տարածքում գործող ՓԲԸ-ի խանութ-թեյարանում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ գումար՝ որպես կաշառք, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո փոխգնդապետը սպառնացել է վերադաս հրամանատարության միջոցով դադարեցնել խանութ-թեյարանի գործունեությունը և արգելել նրա մուտքը զորամաս, որի պատճառով 2016թ. սեպտեմբերի 1-ից 30-ը խանութ-թեյարանի գործունեությունը կասեցվել է: Անհատ ձեռնարկատերը խանութ-թեյարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար պարտադրված համաձայնության է եկել փոխգնդապետի հետ և 2016թ. հոկտեմբերից 2018թ. հունիսն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս ինչպես բանկային փոխանցման միջոցով, այնպես էլ առձեռն գումար է փոխանցել զորամասի հրամանատարին: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Փոխգնդապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am