Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են.ՀԺ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով Հայկական Ժամանակի տեղեկություններով, երեկ ոստիկանները երկու մեքենա են տեղափոխել 6-րդ վարչություն որոնք բարձված են եղել մսի պահածոներով (տուշոնկաներ): Նույն այդ տեղեկություններով, մինչ դա Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն էլ աշխատակիցներին ասել, էր դրանք ԵԿՄ շենքից տեղափոխեն հեռու, արդյունքում Երեւան քաղաքում դրանք հայտանաբերվել են: Նշենք, որ բազմաթիվ արկղերով մսի պահածո, խշտացրած կաթ եւ այլ ապրանքներ հայտնաբերվել է նաեւ Մանվել Գրիգորյանի առանձնատանը եւ ամառանոցում:
