Ինձ ավելի շատ հուզում է այն տոնը, որով երկրի ղեկավարը խոսում է մեդիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրել է, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են անում։ Դա, ըստ վարչապետի, հետևանքն է այն բանի, որ «իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ»։ Իր ոճով սպառնալից այդ գրառման վերջում Փաշինյանը հորդորում է. «Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։ Վարչապետը չի գրել, թե կոնկրետ որ հեռուստաընկերություններն են «հակապետական քարոզչություն» անում։ Բայց նույն Facebook սոցիալական ցանցում իրեն շատ ակտիվ աջակցող կողմնակիցները խոսում են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների մասին։ Առաջինին՝ բարեգործությունների մասին օրենքի խիստ քննադատության, երկրորդին՝ Գեղամ Մանուկյանի ահա այս հրաշալի (նաև ցավով լի) կիրակնորյա վերլուծականի համար։ Երկրի շաբաթը, 17.06.2018 (https://youtu.be/b5XFF4bolp8) Գիշերը նայել եմ երկու հեռոուստաընկերությունների լրատվական թողարկումները։ Ամեն մեկն իր ոճի մեջ աշխատել են։ Քննադատությո՞ւն, այո՛ եղել է։ Սուր քննադատություն էլ է շատ եղել։ Հետո՞։ Դավաճա՞ն են։ Իրենց գործն են անում, ճիշտ են անում։ Ի դեպ, նույնը այս հեռուստաընկերությունների կողքը կանգնած քաղաքական ուժերի դեմ անում է նաև նիկոլական քարոզչությունը։ Գ. Ծառուկյանի որդուն տարկետման իրավունք տալու Կառավարության որոշման նախագծի շուրջ բարձրացված աղմուկը վկա։ Բայց սա չէ կարևորը։ Ինձ ավելի շատ հուզում է այն տոնը, որով երկրի ղեկավարը խոսում է մեդիայի հետ։ Վաղուց նման բան չէր եղել Հայաստանում։ Գիտեմ, իմ գրառումների տակ ինձ հակադրվող օգտատերերը հիմա պետք է գրեն, թե «բա Սերժի ժամանակ սենց, Սերժի ժամանակ նենց...», բայց հակառակում ինձ չեն համոզի։ Որովհետև Սերժի ժամանակ մեկ տարի եղել եմ «Արարատ» ՀԸ լուրերի տնօրենը և այդ մեկ տարվա ընթացքում երբեք ոչ ոք չի փորձել ո՛չ հրահանգի, ո՛չ էլ սպառնա։ Անգամ հեղաշրջման օրերին «Արարատ» ՀԸ աշխատել է առանց որևէ մեկի հորդորների, առավել ևս՝ ուղղորդման։ Իսկ այն փաստը, որ իր Կառավարության դեմ ուղղված քննադատությունը վարչապետ Փաշինյանը «հակապետական քարոզչություն» է համարում, կարծում եմ, շատերին պետք է անհանգստացնի։ Եթե ոչ՝ գոնե մտածելու առիթ տա։ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am