ՀՀԿ-ն օրենքը կխախտի հանուն Նիկոլի՞, թե իրեն

ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ի երեկոյան ձերբակալվեց:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կիրակի կայացրած որոշմամբ մերժեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ ու Մանվել Գրիգորյանը  կշարունակի մնալ անազատության մեջ: Այսօր էլ պարզ դարձավ, որ Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել օրենսդիր մարմին՝ պահանջելով պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկում: Խնդիրն այն է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն պատգամավորը  72 ժամ չի կարող մնալ անազատության մեջ, քանի որ ունի պատգամավորական անձեռնմխելիություն: Նա կարող է մնալ անազատության մեջ և դատարանի որոշմամբ կալանավորվել միայն այն դեպքում, եթե Գլխավոր դատախազը միջնորդությունը  ԱԺ-ն բավարարի եւ գեներալ պատգամավորին զրկի անձեռնմխելիությունից: ԱԺ նոր կանոնակարգ օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն  պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում։  ԱԺ-ն ավարտել է հերթական նստաշրջանը եւ աշնանային նստաշրջանի առաջին հերթական քառօրյան կմեկնարկի սեպտեմբերի 10-13-ը։ Սա նշանակում է, որ ըստ կանոնակարգ օրենքի գեներալին անձեռնմխելիությունից զրկելու հարցը առնվազն պետք էր տեղափոխել մինչեւ սեպտեմբեր, քանի որ չի կարելի օրենքը ոտնահարել, այն էլ Սահմանադրական օրենքը: Հակառակ դեպքում՝ խորհրդարանը հապշտապ կարգով պետք է նշված օրենքում փոփոխություն իրականացներ, որպեսզի հնարավոր լիներ հարցը քննարկել: Առավել եւս, որ  Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: «Պատգամավորն, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից` բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո».  72 ժամ հետո պետք է կայացվի կալանավորման որոշում:   Բայց այսօր կառավարության արտահերթ նիստում պարզ դարձավ, որ հունիսի 19-ին կառավարության որոշմամբ արտահերթ նիստ  կհրավիրվի եւ կքննարկվի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: ՀՀԿ-ականները ոչ միայն չեն ընդդիմադել հակաօրինական որոշմանը, այլեւ մի շարք պատգամավորներ հայտարարեցին, որ իրենք եւս կողմ են քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը: Հանրապետականում արդեն հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանին հակադրվելն անօգուտ, միեւնույն ժամանակ վտանգավոր գործ է եւ ցանկացած ՀՀԿ-ական առաջնորդվելու է ոչ թե խղճի ու համոզմունքների մտոք, սպասելու դատարանի որոշմանը, որից հետո պարզ կդառնա, թե իրենց զինակից ընկերը որքանով է մեղավոր, թե անմեղ, այլ սեփական կաշին փրկելու ճանապարհով է առաջ շարժվում: Մյուս կողմից՝ ընդդիմանալ վարչապետի որոշմանը եւ նման պարագայում աջակցել գեներալին, կնշանակի զրկել իրեն նվազագույն շեմը հաղթահարելու վտանգված հնարավորությունից: Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am