Խոշոր ավտովթար-փլուզում Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. Mercedes-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում, փլուզել պատն ու վնասել Volkswagen-ն ու լիցքավորվող Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար-փլուզում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի վարչական տարածքում բախվել են 27-ամյա Հայկ Ա.-ի վարած Mercedes մակնիշի 35 MT 643 համարանիշի և 34-ամյա Ռոման Բ.-ի վարած Opel Astra G մակնիշի 35 ND 643 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի տարածք, բախվել գազալցակայանի պատին, փլուզել այն, ինչի հետևանքով Mercedes-ը այնուհետև բախվել է 28-ամյա Սամվել Ե.-ի Volkswagen Golf 35 GV 655 համարանիշի ավտոմեքենային: Պատի փլուզման հետևանքով էլ ամբողջովին վնասվել է այդ պահին լիցքավորվող 34-ամյա Ռոման Բ-ին պատկանող Opel Astra մակնիշի 35 RՏ 306 համարանիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել ու մինչ կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Բագրատ Դանիելյանի և հերթապահ Հովիկ Թովմասյանի գլխավորությամբ, գազալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի և փլուզման հետևանքով զոհեր և վիրվորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայակն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատռու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքավածներն ասում էին, որ օպերավորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներիայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am