Ինչ ճանապարհ է անցել պահածոն ՊՆ պահեստից մինչև Մանվել Գրիգորյանի առանձնատուն

Զինվորին մատակարարվող պահածոյացված սնունդն արտադրվում է Պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթով։ Արտադրողները շուրջ 10 ընկերություններ են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Մատակարարումները կատարվում են կենտրոնացված և ապակենտրոնացված սկզբունքով։ Հեռավոր զորամասերին ավելի մոտ գտնվող ընկերությունները ուղիղ մատակարարում են տվյալ զորամասերի պահեստ։ Մյուսները մատակարարում են ՊՆ-ին։ Նախարարությունն ընդունում է, տեխնիկական վիճակը ստուգում, պահեստավորում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով, թե ինչ ճանապարհով կարող էր զինվորի համար արտադրված պահածոն հայտնվել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պահեստում, ասաց Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` ՊՆ-ի պահեստից սննդի ցանկացած խմբաքանակ իրավունք ունի դուրս բերվել միայն Թիկունքի վարչության ու մատակարարման դեպարտամենտի որոշմամբ։ Իսկ կոնկրետ Երկրապահ կամավորականների միության մատակարարումները ՊՆ-ից, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով հետևյալ կերպ են արվել. «Գրավոր դիմել են կամ նախարարին, կամ ավելի բարձր օղակի։ Վերևից պաշտպանության նախարարին եղել է համապատասխան հանձնարարություն։ Նախարարը հատկացման հատուկ թույլտվություն է տվել։ Հրամանը գնացել է Գլխավոր շտաբ, Գլխավոր շտաբից` Թիկունքի վարչություն, Թիկունքի վարչությունը պահեստից ԵԿՄ-ին թույլ է տվել X քանակ ստանալ»։ Ինչ վերաբերում է հատկացված խմբաքանակի նպատակային օգտագործմանը, Հովհաննիսյանի խոսքով, օրենսդրությամբ ՊՆ-ին ԵԿՄ-ի նկատմամբ վերահսկողական իրավասություն տրված չէ։ Փոխարենը ԵԿՄ-ն օրենքով համարվում է ռազմականացված կառույց, որն իրավունք ունի իր բանակումներն իրականացնել պետության, տվյալ դեպքում` ՊՆ-ի հաշվին։ Ի դեպ, Մանվել Գրիգորյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով, ԵԿՄ-ն այսօր ավելի քան 60 000 անդամ ունի, որոնց շուրջ կեսն ամեն անգամ մասնակցում է պահեստազորի հավաքներին։ 20 և ավելի տարիներ ԵԿՄ-ն ամեն տարի բանակումներ է իրականացնում և դրանց համար դիմում ՊՆ և ստանում անհրաժեշտ ամեն ինչ` վառելիք, սնունդ, վրաններ, քնապարկեր, հիգիենայի պարագաներ։ ԵԿՄ-ից զատ, նույն իրավունքից օգտվել են նաև այլ կազմակերպություններ, բայց ավելի փոքր չափով։ Ըստ որոշ տեղեկությունների` բանակի հաշվին են անցկացվել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքները:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, ապօրինի զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված պարենամթերք պահելու մեղադրանքով։ ՀՀ կառավարության հունիսի 18-ի նիստում որոշում կայացվեց հունիսի 19-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում քննարկման կդրվի պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ արտահերթ նիստում քննարկման կդրվի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագիրը: Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Պատգամավորի ձերբակալության մասին համապատասխան կարգով տեղեկացվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… Գրիգորյանն այս պահին ձերբակալված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am