«Մեկի հնարավորությունը մեծ է՝ մեծ է գողանում, մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթ է, դա է գողանում»

«Փաստ» օրաթերթը գրում է. Առայժմ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատներից հայտնաբերվածը, որը ցնցել է ողջ հանրությանը, ամենևին էլ բացահայտում չէ «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող, վավերագրող–ռեժիսոր Արշակ Զաքարյանի համար:

Նա այդ մասին իմացել է դեռ 2016 թվականին և նույն տարվա վերջերին հայտարարել է իր կողմից իրականացվող ծրագրի դադարեցման մասին: «Հայտարարությանս մեջ գրել էի, որ այդ օգնությունների անվան տակ շատ շահադիտական գործարքներ են իրականացվում, և որպեսզի հանկարծ մենք էլ այդ կեղտոտ ալիքի տակ չընկնենք ու չվարկաբեկվենք, դադարեցրեցինք բանակին օգնություն տրամադրելու ծրագիրը: Անձամբ ինձ համար տարբերություն չկա՝ մեկ հեռադիտակ են գողացել, թե մի «կամազ» ուտելիք: Զինվորից մեկ ասեղ գողացողն անգամ նույն մեղքն է կրում, և անկախ նրանից, թե գողացողն ով է, պետք է բացահայտվեն բոլոր՝ ամենափոքրից մինչև ամենամեծ դեպքերը, և բոլորն էլ պետք է պատասխան տան դրա համար»,– ասաց Ա. Զաքարյանը: Խոսելով երեխաների կողմից ուղարկված նամակների մասին, որոնք Մանվելի տիրապետության տակ ընկնելուց հետո չէին հասել մեր զինվորներին, վավերագրող– ռեժիսորն ասաց, որ ինքը հաճախ է նամակներ տանում զինվորներին և բազմիցս իր աչքերով է տեսել, թե դրանք ինչքան կարևոր են նրանց համար: «Մենք ունենք վավերագրած, թե ինչպես են զինվորներն ուրախանում այդ նամակները կարդալուց: Անկեղծ եմ ասում՝ այդքան կոնֆետը, ուտելիքը չի նրանց ուրախացնում, որքան նամակները: Եվ այդ քայլը, բնական է, հասարակության համար ամենահուզիչ պահը կարող է լինել: Ես գիտեի, որ ինչ–որ տեղ, ինչ–որ բան լինում է, բայց մեր նման մարդկանց համար, անշուշտ, դժվար է իմանալ, թե դրանք որտեղ են կորչում: Բայց ես գիտեմ, որ բանակից գողացողները ոչ թե 10–20 հոգի են, այլ հազարավոր մարդիկ են: Դա մեզ փոխանցվել է Սովետական Միությունից, այդպես եկել է ու, ցավոք սրտի, գնում է: Բայց այստեղ պայքարը պետք է ոչ թե արարքի, այլ նման երևույթների կամ այլ կերպ ասած, տեսակների միջև լինի: Մարդը պետք է չկարողանա նման բան անել և այդ տեսակն է պետք մեր սերունդների մեջ դաստիարակել»,– ասաց Ա. Զաքարյանը: Ինչ վերաբերում է բանակին օգնելուն, նա նշեց, որ շատ կարևոր է, որ ազգը բանակի կողքին լինի, և պետք չէ 1000 դրամների ծրագիրը խառնել որևէ ստահակի կատարածի հետ:
«Պետք է ստուգվեն, որ բոլոր գումարներն իրենց նպատակին հասնեն, և եթե պարզվի, որ անգամ 1000 դրամի ծրագրից ինչ–որ մեկը մի լումա է պակասեցրել, թող տանեն Մանվել Գրիգորյանի կողքը նստեցնեն: Պետք է մեխանիզմ մշակել, որ հնարավոր չլինի գումարներ գողանալ: Ապրիլյան պատերազմի ժամանակ խառնաշփոթ իրավիճակ էր, և այդ ժամանակ նման հարցերով զբաղվողներ չկային: Աստված մի արասցե, որ ապրիլյան պատերազմը կրկնվի, բայց պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Սարսափելի է մտածելը, որ ինչ–որ մեկը փորձել է զինվորի սննդով կենդանիների կերակրել: Բայց ես չեմ էլ կարծում, որ այդ օգնությունը հասել է Ստեփանակերտ: Դա Հայաստանից դուրս էլ չի եկել: Եվ պետք է հասկանալ, որ դա մեկ մարդու արած գործ չի ու հետաքննությունը դա կպարզի, բայց փաստը մնում  է փաստ, որ մեր հասարակության մեջ գաղափարական դաստիարակչական աշխատանքներ պետք է տարվեն, քանի որ մեր հասարակությունում լիքն են նման մարդիկ: Եվ ճիշտ են ասում, որ ձու գողացողը ձի էլ կգողանա: Եթե Մանվելի հնարավորությունը մեծ է, մեծ է գողանում, եթե մյուսի հնարավորությունը 5 հատ խտացրած կաթն է, դա է գողանում: Այսինքն, մեկը պայուսակով է գողանում, մյուսը «Կամազով», բայց հոգեբանությունը նույնն է, որը պետք է արմատախիլ անել: Եվ ոչ թե անձերի, այլ երևույթի դեմ է պետք պայքարել»,– ասաց Ա. Զաքարյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am