ՀՀ գլխավոր արյունաբան է նշանակվել Սամվել Դանիելյանը

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն այսուհետ Սամվել Դանիելյանն է: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, նոր նշանակումը պարզապես աշխատանքային ընթացակարգային փոփոխություն է: Տեղեկացանք նաև՝ նախկին գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: Սամվել Դանիելյանը կարծիքով՝ նշանակումն իր տարիների աշխատանքի արդյունքն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց՝ նշանակման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Դրանից առաջ հանդիպումներ եղել են, տարբեր հարցեր են քննարկվել: Սակայն ես ինձ իրավունք չէի վերապահել ակնկալիքներ ունենալ»,-ասաց Դանիելյանը: Նրա կարծիքով՝ գլխավոր մասնագետը պետք է աշխատի հնարավորինս արդյունավետ գործել, օգտագործել կապերը՝ թե երկրում, թե արտերկրում: «Ես այդպիսի կապեր ունեցել եմ իմ ողջ աշխատանքի ընթացքում: Հուսով եմ, որ ավելի կբարելավեմ: Երբ ես Հայաստան էի եկել մանկական արյունաբանության ամենադժվար խնդիրները լուծելու, լեյկեմիաների բուժման արդյունավետությունը կազմում էր 3-5 տոկոս: Իմ և իմ թիմի աշխատանքի շնորհիվ այդ ցուցանիշը դարձել է 75 տոկոս»,-ասաց գլխավոր արյունաբանն ու հավելեց՝ դա իր ամենամեծ գնահատականն է եղել: Նրա գնահատմամբ՝ Հայաստանն արյունաբանության ոլորտում երկրորդական դիրքեր չունի. գոնե Արևելյան Եվրոպայում դա փաստ է: Հայկական արյունաբանությունն իր հեռանկարային քայլերով մոտ 20 տարի մեծ աշխատանք է իրականացնում: Դրա արդյունքում առողջացած երեխաների բավականին լավ տվյալներ կան: Նշում է՝ բավականին արդյունավետորեն օգտագործվում է նաև արտերկրի փորձը: Գլխավոր արյունաբանը նպատակ ունի ոչ միայն առողջացման տոկոսը բարձրացնել, այլ նաև ներդնել նոր ծրագրեր: Ունի իր թիմը, ում հետ աշխատել է երկար տարիներ, և երախտապարտ է նրանց: Դանիելյանը մոտ մեկ ամիս է, ինչ արտերկրից վերադարձել է Հայաստան: Պիտի դեռ մանրամասն ծանոթանա ամեն ինչին, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում չի աշխատել ավելի քան 10 տարի: Անդրադառնալով՝ մամուլում շրջանառվող լուրերին, թե Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավարի պաշտոնից նախկինում հեռացել է տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով՝ նշեց, որ դրանք լուրջ խոսակցություններ չեն: Աշխատանքային խնդիրներ յուրաքանչյուրի հետ էլ կարող են լինել: Այդ կենտրոնից դուրս գալու պատճառը նա չցանկացավ նշել: «Արմենպրես»-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել նաև նախկին գլխավոր արյունաբան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ՝ պարզելու նրա անվան շուրջ մամուլում շրջանառվող որոշ լուրերի իսկությունը: Ըստ այդ լուրերի՝ Դաղբաշյանը 2003-ից եղել է ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան՝ մասնագիտությամբ արյունաբան չլինելով հանդերձ: Սմբատ Դաղբաշյանը 1986-1993թթ. սովորել է Երևանի բժշկական համալսարանում՝ «բուժական գործ» մասնագիտությամբ, այնուհետև՝ 1993-1994թթ. Երևանի բժշկական համալսարանի ինտերնատուրայում՝ որպես բժիշկ-թերապևտ: Սմբատ Դաղբաշյանը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենն է 2001թ.-ից առ այսօր: Սամվել Դանիելյանը 2007-ից Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիոթերապիայի կլինիկայի ու Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի ղեկավարն է առ այսօր: Նա 1978- 1984-ն ուսանել է ԵՊԲՀ-ի Մանկաբուժության ֆակուլտետում: 1987 – 1987 կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայի մանկաբուժության ինստիտուտում Մոսկվայում: Մոսկվայի Մանկական արյունաբանության ինստիտուտում 1989- 1992-ին սովորել է ասպիրանտուրա՝ մանկական արյունաբանություն և ուռուցքաբանություն:

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am