Ստեփան Գալստյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ
Նախագահի հրամանագրով Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի Ստեփան Գալստյանին նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
