«Այդ կարգավորումն ակնհայտ անտրամաբանական է». Արթուր Դավթյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում ներքին հակասության մասին

« Անձին կարելի է ձերբակալված վիճակում պահել 72 ժամից ոչ ավելի եւ եթե անհրաժեշտություն է առաջանում ավելի երկար պահել կամ քրեական հետապնդում հարուցել, դրա համար անհրաժեշտ է ստանալ ԱԺ համաձայնությունը: Հիմա քրգործով կան բավարար հիմքեր, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում եւ նրան ազատությունից զրկելու անհրաժեշտություն է առաջացել:  Քանի որ մենք դա չենք կարող անել առանց ԱԺ համաձայնության, խնդիր է դրված հրավիրել ԱԺ արտահերթ նիստ, այդ համաձայնությունն ստանալու համար»,-կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին: «Մեր կողմից մանրամասն ուսումնասիրվել է ԱԺ կանոնակարգ օրենքը: Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ հակասության հետ գործ ունենք: Իրականում մենք գործ ունենք նույն օրենքի մեջ ներքին հակասության հետ: Հակասում է ընդհանուր սկզբունքային կարգավորումը որեւէ մասնավոր նորմի, որի կարգավորումն ակնհայտ անտրամաբանական է. որեւէ կերպ չի բխում օրենքի կարգավորման ընդհանուր ոգուց, այնպես էլ սահմանադրաիրավական կարգավորումների հստակ մեկնաբանություններից: Օրենքում առկա դրույթների համադրության արդյունքում լիարժեք բավարար են հիմքերը՝ իրավաչափ համարել արտահերթ նիստով այս հարցի քննարկումը»,- անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքի այն դրույթին, ըստ որի ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը պետք է քննրկվի ԱԺ հերթական նիստում, մինչդեռ այս դեպքում՝ հարցը քննվելու է արտահերթ նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: ՀՀ վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով ունի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բանավոր համաձայնությունը: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am