Ուշքի չեմ եկել.ամենաթողության մթնոլորտ է եղել. Դավիթ Սանասարյան

«Գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի սեփականությունում կատարված բացահայտումը երկրում տիրող ամենաթողության մթնոլորտի հետեւանք է։  Ուշքի չեմ եկել, եւ չգիտեմ այս հոգեբանական վնասվածքից ոնց եմ դուրս գալու։ Հանրության մեծ մասը ծանր ապրումներ ունի։ Գիտեք, գողությունը, զենքը այլ հարց է, բայց երբ հոգեւոր սնունդն են գողանում, դա այլ հարց է։ Ես վստահ եմ, որ հանրությունը սպասում է, թե այս վիճակից ինչպես ենք դուրս գալու։ Սա ամենաթողության, այսպես ասած «բեսպրեդելի» արդյունք է եւ մենք հիմա քայլեր ենք իրականացնում, որ դա մնա պատմության գրկում, բայց այդ էջերը փակելուց մենք պետք է վստահ լինենք, որ որեւէ նման էջ չի բացվի, այսինքն բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն»,– լրագրողների հետ զրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

  «Պատերազմական վիճակում գտնվող պետության համար նման հանցագործությունները ուղղակիորեն դավաճանությանը հավասար են: Պետությունից գողանալը քրեորեն պատժելի արարք է, բայց ՊՆ–ից գողանալը... Վստահ եմ, որ մենք դեռ շատ բաներ ենք իմանալու ՊՆ–ի հետ կապված: Այսպիսի մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել, եւ, եթե Մանվել Գրիգորյանն իրեն թույլ է տվել այս կամ այն արարքները, երբ մյուսներն այս կամ այն քայլերն ու գործողություններն են թույլ տվել՝ դրա միակ պատասխանատուն նախկին իշխանության առաջին դեմքն է եղել»,-ասաց նա և հավելեց,որ
Սանասարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Մանվել Գրիգորյանի յուրացումը ԱԱԾ–ի համար էլ անակնկալ է եղել. «Ւմ կարծիքով գնացել են ուրիշ բանի համար, հայտնաբերել հավելյալ ուրիշ բաներ։ Վստահ չեմ, դա իմ կարծիքն է։ Կարծում եմ, որ ԱԱԾ–ի աշխատակիցների համար էլ դա մեծ հոգեբանական վնասվածք է եղել»։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am