Զազրելի ու անթույլատրելի է.Արփինե Հովհաննիսյանը՝գեներալ Մանվելի տանը հայտնաբերվածի մասին (video)
«Զազրելի ու անթույլատրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց, ու եթե դա համապատասխանում է իրականությանը, երկու կարծիք լինել չի կարող Ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունց զրկելուն»,- Աժ-ում լրագրողների ետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Այդ ամենը հնարավո՞ր էր առանց Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի տեղեկացվածության հարցին Արփինե Հովհաննիսյանը պատսխանել է. «Այդ հարցրին ոչ թե ես պետք է գնահատական տամ, այլ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննությունը: Կպարզվի՞, որ որևէ մեկը պատասխանատու է, տեղյակ է եղել ու սա իրականությանը համապատասխանում է, ուրեմն օրենքի ամբողջ ուժով պետք է պատասխանատվություն կրի»:
