Մի կրակոցով երկու նապաստակ

Էջմիածնում իրադարձությունները դրամատիկ զարգացում ստացան։ Քրեածին երկու կլանները մեկի դեպքում իշխանությունը վերցնելու, մյուսին՝ պահպանելու, հանգուցալուծվեցին երկուսի ձերբակալությամբ։ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրած խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: ԱԱԾ-ն հայտնեց Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի (նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ) և Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունների մասին: Արթուր Ասատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Սահմանադրության 96-րդ հոդվածը հիշեցնենք, որ սահմանում է պատգամավորի անձեռնմխելիությունը. «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ՝ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»։ ՀՀԿ-ն արդեն բարձրաձայնում է իր թիմակցի ձերբակալության մասին՝ քաղաքական հետապնդում որակելով կատարվածը՝ ասելով, որ պատգամավորին անձեռնմխելիությանը հակասում է ԱԱԾ գործողությունները, քանզի Մանվել Գրիգորյանին բռնել են ոչ թե հանցանք կատարելու պահին, կամ դրանից անմիջապես հետո, այլեւ տարիներ շարունակ պահվող զինամթերքի համար։ Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն դիմել է նման ծայրահեղ քայլի` հատկապես պատգամավորի դեպքում, միմիայն այն պատճառով, քանզի Մանվել Գրիգորյանը ԵԿՄ նախագահն է, իսկ այդ կառույցը կարելի է ասել պետություն է պետության ներսում, ահռելի ռեսուրսներով՝ մարդկային ու ռազմական։ Դեպքերի զարգացումներից պարզ կդառնա՝ Փաշինյանի նպատակն արդյոք գեներալին իսկապես ազատազրկելն է կատարած հանցանքների համար, թե այդ հզոր ռեսուրսը իր վերահսկողության տակ անցկացնելը։ Ամեն դեպքում անցած օրերին ակնհայտ դարձավ, որ Դոն Պիպոյի շաբաթներ ձգվող գործողությունները գեներալի որդու դեմ չէին խոչընդոտվում։ Վարպատը նախատեց նրան հունիսի տասնչորսից հետո տեղի ունեցած հանրահավաքից հետո, երբ այդ հավաքին օգտագործվեցին թավշյա հեղափոխության սիմվոլներն ու կարգախոսերը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը չէր ցանկանում գեներալի դեմ բացահայտ արշավը կապել իր հետ, բայց դեմ էլ չէր դա ուրիշի ձեռքով անել։ Ի վերջո, հաշվարկելով, որ արդյունքում ծուղակում կգցի երկուսին էլ։ Չմոռանանք, որ Պիպոն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սամվել Կարապետյանի թիմից է, խնամիական կապերով է անգամ կապված նրանց հետ, հիմա ստացվում է, որ մեկ զարկով երկու հզոր թիրախ հայտնվեց Փաշինյանի տիրույթում։ Անի Սահակյան

դիտվել է 303 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am