Վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել. Գեներալի դատավոր աղջիկը մտադիր չէ հրաժարական տալ

Մանվել Գրիգորյանի առանձնատներում ԱԱԾ սենսացիոն բացահայտումներից հետո կրքերը չեն հանդարտվում: Կեսգիշերն անց արդեն նրա անկոտրուն որդին՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ Գրիգորյանների պաշտոնյա հարազատները պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն, եւ առաջինը նման քայլի պետք է դիմի Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի դատավորն է։
Նա, հիշեցնենք, 2015 թվականին ճանաչվել է տարվա լավագույն դատավոր, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, անմիջապես գործի անցել Արմավիրի դատարանում որպես դատավորի օգնական, 2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պատրաստվում է արդյոք գեներալի աղջիկը հրաժարական տալ, Primenews.am-ը փորձել է ճշտել Նաիրա Գրիգորյանից։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռևս չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ թե ինչ ասել է «դեռևս», մանրամասնեց, որ չունի նման մտադրություն։ «Ինչի՞ պետք է ես հրաժարականի դիմում ներկայացնեմ։ Ո՞վ է ինչի իմ հրաժարականը պահանջել։ Այս պահի դրությամբ ես իմ աշխատանքը լիարժեք կատարում եմ և դժգոհություններ չկան»,- ասում է դատավորը:
Նա չցանկացավ անդրադառնալ եղբոր՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականին՝ նշելով, որ դա եղբոր գործն է և անձնական որոշումը։ «Ինձ համար էլ էր դա անակնկալ, ես մամուլից իմացա եղբորս հրաժարականի մասին։ Ի՞նչ ասեմ, դա իր որոշումն է և ես աշխատում եմ չխառնվել նրանց որոշումներին և գործերին, իսկ իմ հրաժարականի մասով կարող եմ կրկին հավելել, որ չունեմ նման մտադրություն»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի երեկվա սենսացիոն բացահայտումներին՝ Նաիրա Գրիգորյանն ասաց, որ դեռևս ոչինչ բացահայտված չէ և չի կարող ոչինչ ասել, բայց միևնույն ժամանակ շեշտեց, որ հիմա շատ ծանր վիճակում է և շոկի մեջ։ «Ես հիմա ահավոր վատ վիճակում եմ, չգիտեմ, սա իրոք նորություն էր ինձ համար»։ Իսկ թե տեղյա՞կ չէր այսքան ժամանակ, որ իր հոր ամառանոցում նման իրեր են պահվում և դրանցով սնում էին կենդանիներին, Նաիրա Գրիգորյանը պատասխանեց․«Ոչ, ես երբեք էլ տեղյակ չեմ եղել, և կարող եմ հերքել այդ լուրը, քանի որ անգամ իմ հայրը տեղյակ չի եղել, որ իր ամառանոցում նման իրեր են պահվում, ես վստահ եմ՝ հայրս տեղյակ չի եղել։ Թող նախաքննությունը պարզի և ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»։
Մանվել Գրիգորյանի դուստրն, այնուամենայնիվ, մինչև վերջ պնդեց, որ թե ինքը և թե՛ իր ընտանիքի բոլոր անդամները չեն իմացել իրենց պատկանող առանձնատանը պահվող իրերի ու զինծառայողներին տեղ չհասած սնունդի մասին։ Իսկ հորը՝ գեներալի կոչումից զրկելու մասին հարցը չմեկնաբանեց, քանի որ համարում է՝ դա իր գործը չէ։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am