Նիկոլ Փաշինյանը կզոհաբերի ի՞ր, թե Թանդիլյանի սկզբունքայնությունը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տարօրինակ բաներ են կատարվում։ Մի քանի օր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Սոցապնախարար Մանե Թանդիլյանը չգիտես ինչու ներկայացել էր կառավարության հերթական նիստին։ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի ստորագրել Թանդիլյանի հրաժարականի դիմումը, սակայն միթե դրանից բան է փոխվում, կամ դա կարող է պատճառ դառնալ, որպեսզի տիկին Թանդիլյանը, ով ընդամենը օրեր առաջ հրաժարականի պատճառները ներկայացնելիս ասաց, թե իր պատկերացումները չեն համապատասխանում այս կառավարության տեսլականին, որի պատճառով էլ հրաժարական է ներկայացնում։ Դրանից հետո Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պարզաբանեց, որ իրենց սկզբունքներն էլ չեն փոխվել պարտադիր կուտակայինի վերաբերյալ, եւ իրենք հակված են հետաձգել այդ համակարգը, մինչեւ Սահմանադրական դատարանը կքննարկի համակարգի սահմանադրականությունը: Շատերի, այդ թվում՝ Մանե Թանդիլյանի կարծիքով, պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է։ Ընդգծենք, որ Թանդիլյանը արմատական մոտեցումներ ունի կուտակայինի հարցում, նա Դեմ եմ շարժման ակտիվիստներից էր եւ քաղաքականություն մուտք գործեց դրանից հետո։ Այսինքն, պարզից էլ պարզ է, որ Մանե Թանդիլյանի որեւէ զիջում պարտադիրի հրաժարումից, ընկալվելու էր որպես նրա անսկզբունքայնություն։ Տեղեկություններ կան, որ պաշտոնը ստանձնելու պահին Փաշինյանի եւ Թանդիլյանի միջեւ թեմայի վերաբերյալ զրույց է եղել, քանի որ հուլիսի մեկից պետք է ներդրվեր պարտադիր համակարգը, Թանդիլյանը սա խոչընդոտ է համարել իր նշանակման հարցում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ԵԼՔ դաշինքի իրենց նախնտրական ծրագրում եւս կետ կա պարտադիրից հրաժարվելու վերաբերյալ։ Ստանձնելով պաշտոնը Թանդիլյանը իր պատկերացրած նախագիծն է ներկայացրել՝ զերծ պարտադիր բաղադրիչից, բայց վերջին պահին Փաշինյանը նրան հորդորել է հանել նախագիծը, քանի որ շրջանառության մեջ է դրվելու այն, որը նախկին իշխանություններն էին նախաձեռնել, ինչը նշանակում է՝ պարտադիր համակարգի կիրառում։ Այն, ինչ եղավ դրանից հետո, տեղյակ են բոլորը։ Թե ինչու Փաշինյանը կտրուկ մտքափոխվեց, կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ խնդիրը կապված է միջազգային ֆոնդերի հետ։ Փաշինյանը ակնկալում է, որ այսպիսով կարող է միջազգային խոշոր ֆոնդերի սեփականատերերին գրավել եւ ներդրումներ բերել Հայաստան,ինչը անհեռանկար մտայնություն է։ Վերադառնալով Թանդիլյանի ներկայությանը կառավարության նիստին, այս իրավիճակում կամ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի շրջանառության մեջ դրված նախագծից, ինչը աներեւակայելի է, կամ պետք է համոզի Թանդիլյանին հետ վերցնել հրաժարականի դիմումը՝ հիմնավորմամբ, որ սպասի մինչեւ ՍԴ-ում հարցի քննությանը։ Սակայն այս դեպքում կստացվի, որ Փաշինյանի կառավարությունում տունտունիկ են խաղում, ով երբ, ինչ ուզում անում է։ Քանզի Փաշինյանի կառավարությունում գործընկերների միջեւ արդեն տարաձայնություններ են սկսվել, ԲՀԿ-ականները ցայտնոտի մեջ են հայտնվել Բարեգործության մասին օրենքից, որ վարչապետը շրջանառության մեջ է դրել՝ ընդդեմ Ծառուկյանի, ՀՅԴ-ականները եւս լավ օրի չեն, Արծվիկ Մինասյանի հետ վարչապետի անհարգալից վերաբերմունքը նրանք ծանր են տարել։ Այս պայմաններում Փաշինյանին ավելորդ լարվածություն պետք չէ, առավել եւս Ելք-ի իր գործընկերների կողմից, եւ ուրեմն կարելի է զոհաբերել Մանե Թանդիլյանի սկզբունքայնությունն ու արժանապատվությունը։ Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am