3,5 մլն պոտենցիալ բանտարկյալների երկիր Ադրբեջանը

Ադրբեջանում սկսել են ձերբակալել բանկերին վարկային պարտքեր ունեցող քաղաքացիներին, որոնք ուշացրել կամ չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` օրինակ բերելով 7200 մանաթ վարկային պարտքի պատճառով Բաքվի Սաբայիլի շրջանի դատավոր Ռաուֆ Ահմեդովի կողմից մարտի 11-ին 28-ամյա Վահիդ Քերիմովի նկատմամբ կալանավորման որոշում ընդունելու փաստը: Ընդ որում, Վահիդ Քերիմովը ոչ թե բուն պարտատերն է, այլ վարկ վերցրած անձի երաշխավորը:

Թերթը տարակուսանք է հայտնում, որ Ադրբեջանում դատարանները կալանման որոշում չեն ընդունում, օրինակ, Հաջի Իբրահիմ Նեհրամլի անունով գործարարի նկատմամբ, որը բանկերին մոտ 1 մլրդ դոլար պարտք ունի, այլ ձերբակալում են ընդամենը 7200 մանաթ` մոտ 3600 դոլար պարտք ունեցողի, այն էլ` երաշխավոր կանգնած անձին: «Իրականում դա մի ազդանշան է, որ առաջիկայում վարկային պարտքեր ունեցող անձինք կհայտնվեն բանտերում: Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում բանկերին պարտք ունեցող 2,4 մլն մարդ կա, մոտ դրա կեսի չափ` 1,1 մլն մարդ էլ՝ բանկային վարկերի երաշխավորներ: Մի խոսքով` Ադրբեջանում 3,5 մլն մարդու ճակատագիրը բանկերի ձեռքում է, այսինքն` այդքան մարդ պոտենցիալ «վարկային բանտարկյալ է»: Ադրբեջանում հասուն տարիքի, այսինքն` վարկ վերցնելու կամ երաշխավոր կանգնելու հնարավորություն ունեցող քաղաքացիների թիվը 4,8 մլն հոգի է: Նշանակում է` յուրաքանչյուր երեք քաղաքացուց մեկը բանկերի պատանդն է, եւ վաղը-մյուս օրը մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել այդ 28-ամյա երիտասարդի վիճակում», -գրում է թերթը: Ադրբեջանում բանկերին պարտքերի հետ կապված վիճակից դուրս գալու իշխանություններին ցնցած ելք է առաջարկել Համաշխարհային բանկը: Ըստ «Ազադլըգ»-ի` Ադրբեջանում ՀԲ-ի ներկայացուցչության ղեկավար Լարիսա Լեշչենկոն հայտարարել է, որ Ադրբեջանում դոլարով վարկերի հետ կապված պատասխանատվությունը պետք է հավասարապես բաժանվի վարկավորման գործընթացին մասնակից բոլոր կողմերի միջեւ: «Ադրբեջանի ազգային արտարժույթի արժեզրկման` այդ բնագավառին հասցրած վնասը պետք է հավասարապես բաժանվի երեք կողմերի` վարկատուի (բանկ եւ այլն), վարկ վերցնողի եւ պետության միջեւ», -ասել է նա: Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Ադրբեջանի կառավարությունը չի արձագանքել ՀԲ-ի այդ առաջարկին:
 

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am