Ի՞նչ է հակադրելու Փաշինյանը հարևանների՝ «21-րդ դարի էներգետիկ պատմությանը»

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երեկ կայացավ Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի հանդիսավոր բացումը՝ ծրագրին անդամակցող՝ Թուրքիայի, Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարի շինարարությունը սկսվել էր դեռ երեք տարի առաջ, և հիմա արդեն, ըստ պաշտոնյաների, այն պատրաստ է ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Ի դեպ, Վրաստանի նախագահը երեկ չմասնակցեց արարողությանը, համենայնդեպս տեղեկություններ, թե ինչու նա չի մասնակցել՝ երեկվա դրությամբ չկային: «Մենք գրում ենք դարի էներգետիկ պատմությունը», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը: - «Այս խողովակաշարի շահագործումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների հերթական ապացույցն է: Սա մեր հաղթանակն է, մենք գրում ենք 21-րդ դարի էներգետիկ պատմությունը»: Ակնկալվում է, որ 1850 կիլոմետր ձգվող այս գազատարով Թուրքիան ամեն տարի ադրբեջանական Շահ Դենիզից առնվազն 6 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, Եվրամիությունը՝ 10 միլիարդ խորանարդ մետր: Ընդ որում, չի բացառվում, որ այս ցուցանիշներն առաջիկայում ավելանան: Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովչը ողջունել է գազատարի բացումը: «Մենք բոլորս ենք շահելու Կասպյան տարածաշրջանի և Եվրամիության միջև ստեղծվող այդ կամրջից, և մեր բոլորի շահերից է բխում այս ծրագրի իրագործումն ու զարգացումը», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հավելելով․ - «Բրյուսելի երկարաժամկետ նպատակն է ստեղծել համաեվրոպական էներգետիկ շուկա, որը հիմնված է ազատ առևտրի, մրցակցության ու դիվերսիֆիկացված մատակարարումների ու աղբյուրների վրա»: Նոր գազատարի շահագործումը ողջունել է նաև Միացյալ Նահանգները: Թեև ամերիկյան կառավարությունը ուղղակի ներդրումներ չի արել այս ծրագրում և ուղղակի շահույթ չի ակնկալում, սակայն Վաշինգտոնի համար շատ կարևոր է ոչ միայն Ամերիկայի, այլև դաշնակիցների էներգետիկ անվտանգությունը», -այսօր Անկարայում հայտարարել է Նահանգների պետքարտուղարի էներգետիկ հարցերով փոխտեղակալ Սանդրա Օուդկիրկը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ պատրաստ է դիտարկել այս խողովակաշարի ընդլայնմանն աջակցելու հարցը՝ երկու պայմանով․ - «Նախ, մենք կդիտարկենք, թե ինչ ազդեցություն կունենան այդ նոր խողովակաշարերը Ուկրաինայի վրա, քանի որ Ռուսաստանի կառավարությունն այլևս չի ուզում գազը տեղափոխել Ուկրաինայի տարածքով: Երկրորդը հարցը, որին մենք ուշադրություն ենք դարձնում, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն է»: Ի դեպ, TANAP-ի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար Թուրքիա է ժամանել նաև Ուկրաինայի առաջնորդը: Հաղորդվում է, որ Պետրո Պորոշենկոն արդեն առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևն առաջարկել է Ուկրաինային միանալ «Հարավային գազային միջանցք» ծրագրին, որի մեկնարկը տրվեց շաբաթներ առաջ: Կասպից ծովից մինչև Եվրոպա 3500 կմ ձգվող այս խողովակաշարով նախատեսվում է երկու տարի անց արդեն ադրբեջանական գազը հասցնել Իտալիայի հարավ՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով: Ահա, Հայաստանը շրջանցող հերթական այս խողովակաշարով հնարավոր կդառնա՝ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասցնել Թուրքիա, ապա՝ Հարավային Եվրոպա` նվազեցնելով Եվրամիության էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: «Հուսով եմ, որ Թուրքիայի արևելքից մեկնարկող և դեպի արևմուտք գնացող այս խողովակաշարը գազի հետ միասին նաև խաղաղություն և կայունություն կբերի Եվրոպային», - շինարարության մեկնարկին՝ տարիներ առաջ հայտարարում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե այն կփոխի ողջ տարածաշրջանի ապագան: «TANAP-ի թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, սակայն հավելյալ կայանների կառուցման դեպքում այն կարող է հասնել 31 միլիարդի, ընդ որում, պարտադիր չէ, որ հավելյալ ծավալները մատակարարվեն միայն ադրբեջանական հանքավայրերից», - շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պնդելով, թե ծրագրին կարող են մասնակցել նաև Իրանն ու Իրաքը: Արդեն հայտնի է, որ TANAP-ին միանալու շուրջ քննարկումներ են անցկացվել Թուրքմենստանի հետ, որն աշխարհում չորրորդն է գազի պաշարներով: Հնարավոր է, որ այս հարցով Աշգաբատի հետ բանակցությունները կշարունակվեն նաև վաղը. գազատարի բացման հանդիսավոր արարողությանը Թուրքիայի նախագահը հրավիրել է նաև Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով այցից առաջ հայտարարել է, թե «Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս Թուրքիայի հետ համագործակցությանը և պատրաստ է իր էներգետիկ պաշարները ծառայեցնել համընդհանուր առաջընթացին ու կայուն զարգացմանը»: Այս փուլում TANAP- բաժնետոմսերի 58 տոկոսը տնօրինում է ադրբեջանական SOCAR ընկերությունը, 30 տոկոսը՝ թուրքական BOTAŞ-ը, 12 տոկոսը՝ բրիտանական BP ընկերությունը: Հայաստանը շրջանցող հերթական ծրագիրն է կայանում: Ի՞նչ է հակադրելու Փաշինյանի իշխանությունը՝ հարևան երկրների՝ Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությանը: Հայաստանում՝ «թավշյա հեղափոխությունից» հետո որոշակի վարկանիշի բարձրացումը երկար պահպանվող երևույթ չի լինելու: Փաշինյանի կառավարությունը պետք է գործուն քայլերով, այլ ոչ թե ֆեյսբուքյան «լայվ»-երով կերակրի երկրի քաղաքացիներին՝ վարելով տարածաշրջանային նախաձեռնողական քաղաքականություն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am