ՌԴ-ի ինքնաթիռները լքում են Սիրիան. տեսանյութ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հերթական խմբաքանակն է դուրս եկել Լաթաքիայի «Խմեյմիմ» օդանավակայանից, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Ռուսական ռազմատիեզերական ինքնաթիռների հերթական խումբն է դուրս եկել «Խմեյմիմ» օդանավակայանից դեպի ՌԴ-ի իրենց մշտական տեղակայման վայրերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական խմբաքանակի դուրսբերման մասին: Ռուսական ինքնաթիռների առաջին խմբաքանակը Սիրիան լքել է երեկ:
