Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա
Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի Անկարայում անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում ելույթի ժամանակ: «Մեր համագործակցությունը խորանում է, զարգանում, և այսօր այն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի: Այսօր Թուրքիան և Ադրբեջանն իրար ամենամոտ երկրներն են համաշխարհային մասշտաբով»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ երկրներն իրականացնում են լուրջ գործունեություն շատ ոլորտներում: «Մեր համագործակցությունը անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի, տրանսպորտի, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում ունի հրաշալի պատմություն, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունն աստիճանաբար կխորանա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
