Տեսախցիկների եւ արագաչափերի վերաբերյալ շուտով օրինագիծ կներկայացնենք. Օսիպյան
«Ոստիկանությունն առաջիկայում տեսախցիկների եւ արագաչափերի վերաբերյալ առաջիկայում օրինագիծ կներկայացնի:Ինձ թվում է՝ հանրությունը գոհ կմնա այդ օրինագծից»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ճանապարհային նշանների վերաբերյալ հարցի մասին Օսիպյանն ասել է, որ դրանք իսկապես ոչ բարվոք վիճակում են, եւ այդ առումով ճիշտ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատողությունները: Իսկ օգտատերերի մեկի հարցին, թե ի՞նչ քայլեր են նախատեսում ձեռնարկել երեկոյան ժամերին իրավախախտ վարորդների նկատմամբ, Օսիպյանը նշել է, որ խախտումների համար տրվելու է նախազգուշացում, սակայն մի քանի զգուշացում ստանալու դեպքում օրինախախտ վարորդները պատասխանատվության կենթարկվեն:
