«Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել». Դոն Պիպոյի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, Ձեզ դիմում է ՀՀ քաղաքացի Արթուր Ասատրյանը: Սիրո և համերաշխության հեղափոխությունը մեծ և երկար սպասված հաղթանակ էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության համար: Հաղթանակ, որն, ինչպես դուք եք նշում, ժողովրդինն է: Այսօր ես և Սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցներ, վստահելով հենց այդ հաղթանակած ժողովրդի կողմից ընտրված վարչապետին և կառավարությանը, պատրաստ ենք ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում, որպեսզի մեր հայրենակցին` հաղթանակած հային արժանի և ապրելու համար ավելի բարեկարգ պայմաններ ստեղծենք: Սակայն այսօր, պարոն վարչապետ, դեռևս մեր երկրում, ու հատկապես Էջմիածնում տիրում է անպատժելիության ու անարդարության մթնոլորտը: Ասել, թե անվադող ծակելը, «սիլլով բերնին տալը», մարդկանց ծեծելը և մի ամբողջ քաղաք վախի մթնոլորտում պահելն անօրինական է, նշանակում է ոչինչ չասել: Կարծում եմ` այստեղ կարիք չկա նույնիսկ թվարկելու բոլոր այն բռնությունները, որոնք կատարվել են համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում անցած երկու տասնամյակների ընթացքում: Իշխանական լծակներ օգտագործելով դղյակներ կառուցելը, մարդկանց բիզնեսներին ստիպողաբար «փայ մտնելը», ժողովրդին մերոնքականների և թշնամիների բաժանելը, պետության մեջ սեփական պետություն ստեղծելն ու նմանատիպ արատավոր այլ երևույթներ էջմիածնեցիների մոտ այնպիսի սարսափ էր տարածել, որ անգամ հեղափոխության օրերին Էջմիածնից դեպի Երևան քայլող դուխով մարդկանց երթը զարմացրել էր շատերին: Բայց, ինչպես հաճախ Դուք եք նշում, երկրում իրավիճակ փոխվեց: Հիմա ես մի մտահոգ քաղաքացի եմ, Էջմիածնի զավակ, ով հայրենիքում է, ու պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում օգնել իր բնօրրանը` աշխարհասփյուռ հայության հոգևոր կենտրոն Էջմիածինը շենացնելու: Սա` քաղաքականությունից դուրս: Այս նամակով ուզում եմ նաև Ձեզ և բոլոր հայերին հրապարակայնորեն տեղեկացնել, որ բացարձակ հետաքրքրված չեմ քաղաքականությամբ: Հավատացեք` ես չունեմ քաղաքականությամբ զբաղվելու որևէ նպատակ և ցանկություն: Հակառակը` պատրաստակամությունս եմ հայտնում աջակցելու ժողովրդի թեկնածույին, նրան, ում ամբողջ Էջմիածինը կընտրի թեկուզ և հրապարակում` բարձրաձայն ու ծափերով: Կարևորը` առաջնորդը լինի ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդական սերն ու վստահությունը շահած թեկնածուն: Նախորդ իշխնությունները տարիներիների ընթացքում սևացրել են իմ անունն ու Ասատրյանների բարի համբավը` վախենալով, որ ես Էջմիածնում կարող եմ բարեգործություններ ու ներդրումներ կատարել, նոր աշխատատեղեր բացել և ժողովրդիս անկախության ու ընտրության հնարավորություն տալ: Սա է այսօրվա իմ մտահոգությունը: Ինձ համար շատ ցավալի է, որ երեխաներս, կրթված լինելով Եվրոպայի առջատար ուսումնական հաստատություններում, իրենց կաշկանդված են զգում սեփական ծննդավայրում` լսելով տարատեսակ ստահոդ լուրեր իրենց ընտանիքի մասին: Վստահ եմ` որպես հայր կհասկանաք ինձ: Գիտեք` հիմա ցավով եմ ասում, բայց շատ ամոթալի է, երբ հայրենիք ես վերադառնում, ու հենց օդանավակայանում` կնոջդ ու երեխաներիդ աչքի առաջ իրավապահ մարմինները, առանց որևէ հիմնավորման, քեզ տանում են բաժին` ճշտելու այցիդ նպատակը… Հույս ունեմ, որ հաջորդ այցելություններիս ընթացքում, երբ Հայաստան գամ ընտանիքիս, կամ գործընկեր ձեռներեցների հետ, որևէ խոչընդոտի չեմ հանդիպի, և ինձ միայն իմ ընտանիքի անդամներն ու հարազատները կդիմավորեն: Ես այն մարդկանցից եմ, ով ևս ծառայել ու ծառայում է իր ժողովրդին ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հեղափոխությունից հետո շատերի նման ես էլ լիահույս եմ, որ մի օր, անկախ ամեն ինչից, Ասատրյանների ընտանիքը մշտական բնակության կվերադառնա մեր երազած Հայրենիք` մեր ծննդավայր Էջմիածին: Հարգանքներով` Արթուր Ասատրյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Գնացե՛ք պտտվեք Արցախով ու Տաշիրով, ուրիշ բան չեմ ասում․ Անժելա Թովմասյան (video) Իվանիշվիլին դա կարողացավ, Սամվել Կարապետյանն էլ կկարողանա․ Հայկ Նահապետյան (video) Սամվել Ալեքսանյանի հիվանդանոցում բունտ է հասունանում (video) «Նիկո՛լ, հանգիստ չլինես․ օլիգարխներդ թռնում են» (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am