Ծիրանի արտահանումը 40 տոկոսով նվազել է. Հրաչ Բերբերյան (video)
«Ցավոք սրտի գյուղատնտեսական ոլորտում ունենք մի ղեկավար, որը մասնագիտությամբ չի համապատասխանում ոլորտին»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանը նշեց, որ կառավարությունը ճիշտ քայլ կատարեց, երբ մարեց գյուղացիների վարկերի տուգանքները, բայց այսօր իրական բարեփոխումներ են պետք, իսկ նախարարությունում այդ բարեփոխումներն անողին չի տեսնում: Նա նշեց, որ նախարարությունում խորը մասնագիտական գիտելիքներով մարդիկ են պետք: Անդրադառնալով ծիրանի արտահանմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ թեև ծիրանի համար այս տարին համարվել է ռեկորդային տարի, սակայն դա իրականում այդպես չէ: Իրականում ծիրանի արտահանումը 40 տոկոսով նվազել է: Մանրամասները՝ տեսանյութում.
