Առաջնորդների ֆոնին ֆոտոներ անելուց առաջ մտածե՛ք Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին

Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության հարցը, Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ավարտին հայաստանյան պատվիրակության կազմում մեկնած լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: «ՌԴ-ի հետ զինտեխնիկայի ձեռքբերման վարկային ծրագրերի տեխնիկական հարցերին է միայն անդրադարձ կատարվել», ըստ aravot.am-ի՝ տեղեկացրել է նա: Արսեն Խառատյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին խոսակցություն չի եղել. «Կարծում եմ՝ վարչապետն առաջիկայում զենքի վաճառքի խնդրին էլ կանդրադառնա, պարզապես մեր այս այցի ժամանակը սահմանափակ էր»: Խառատյանը տեղեկացրել է, որ Փաշինյանը ֆուտբոլային խաղի դիտումից հետո հանդիպել է Ալիևին, ձեռքսեղմում է եղել. «Այլ բովանդակային խոսակցություն չի եղել: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը եկած նախագահները և վարչապետները Պուտինի կողմից հրավիրվել էին Կրեմլ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ձեռքսեղմումը: Այդ հնարավորությունն օգտագործվել է, որպեսզի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները ծանոթանան»: Արսեն Խառատյանը հավելել է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների ձևաչափի առնչությամբ խոսակցություն ևս չի եղել, բայց առաջիկայում, վստահաբար, այդ հարցով հանդիպումներ կլինեն: «Օրակարգային հարցեր են կուտակվել, պետք է ակտիվ աշխատել», ասել է վարչապետի խորհրդականը: Այսպես, Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում զենքի վաճառքի խնդրին անդրադառնալ: Առհասարակ, ուշագրավ էր, որ Փաշինյանի մոսկովյան այցի օրը Ադրբեջանը, վստահաբար, ոչ պատահաբար, ցուցադրեց բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը՝ որպես Իսկանդերներին հակակշիռ: Ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը Հայաստանի դաշնակից Բելառուսի իշխանությունների հետ հարաբերություններում: Վաղն, ի դեպ, նույն բանը կարող է տեղի ունենալ Ռուսաստանից, երբ պարզվի զենքի հերթական խմբաքանակն վաճառվում Ադրբեջանին: Ի դեպ, վերջերս ադրբեջանական և ռուսական մամուլում արդեն իսկ լուրեր են տարածվել, որ Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենաներ: Դրանք օգտագործվել են Սիրիայում և դրական գնահատականի արժանացել ռուս մասնագետների կողմից: Ըստ արտադրողի, այդ մեքենաները կոչված են քաղաքի պայմաններում աջակցել տանկային ստորաբաժանումներին, որոնք այդ իրավիճակում բավական խոցելի են: Փոխանակ Պուտինի հետ հանդիպումները դառնան Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի քննարկման պատեհ առիթներ՝ վարչապետն ու իր տիկինն առիթը բաց չեն թողնում տարբեր երկրների առաջնորդների հետ լուսանկարվելու համար: Ի դեպ, հատկանշական է, որ վարչապետի գրեթե բոլոր աշխատանքային այցերին պարտադիր նրան ուղեկցում է Փաշինյանի տիկինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, որն անգամ ուղղաթիռով Արցախ այցելելիս Փաշինյանին մենակ չթողեց: Մի ուշագրավ հանգամանք ևս, վարչապետի կնոջ խմբագրած «Հայկական ժամանակ» թերթում հոդված է հրապարակվել, որում քննադատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք վերջերս Երևան էին ժամանել և հանդիպեցին ՀՀ նոր իշխանություններին: «Կարևորվել են նաև կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին և Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի գագաթնաժողովների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը մինչ օրս շարունակում է համառորեն անտեսել: Հերթական անգամ կարևորվել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։ Հայկական դիվանագիտության հրապարակային բառապաշարում վերջերս հաճախակի կրկնվող «խաղաղությանը նպաստող մթնոլորտ» արտահայտությունը պայմանավորված է ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններով և կոնկրետ գործողություններով: 2016թ. ապրիլից հետո Ադրբեջանը նոր թափով շարունակեց հարձակվողական սպառազինություններ ձեռք բերել: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: «Պոլոնեզ» համակարգերի վերաբերյալ ավելի վաղ՝ ս. թ. փետրվարին, լուրեր էին տարածվել, որ Հայաստանին հաջողվել է չեղարկել այդ զինատեսակի մատակարարումը Բելառուսից Ադրբեջան: Բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը նշել էր, որ ադրբեջանա-բելառուսական ռազմական համագործակցության շրջանակներում միտում կար Ադրբեջանին վաճառել նաև «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ները, «սակայն դրան դեմ էր Հայաստանը, որը Բելառուսի գործընկերն է ՀԱՊԿ-ում»: Այդուհանդերձ, Ադրբեջանն այսօր ունի «Պոլոնեզ» համակարգեր», ասվում է հոդվածում: Ապա՝ արձանագրվում է, թե՝ «Այդուհանդերձ, վերջին շրջանում Ադրբեջանի հարձակողական սպառազինությունների ակտիվ ձեռքբերումները և անառողջ ռազմատենչ հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են հակամարտության խաղաղ կարգավորման փիլիսոփայությանը՝ Ադրբեջանն ակնհայտորեն նախապատրաստվում է հերթական պատերազմի: Նման պայմաններում Մինսկի խմբի համանախագահներն անկարող են հակամարտության խաղաղ կարգավորման հարցում որևէ օգնություն ցուցաբերել կողմերին»: Այնուհետև արձանագրում են, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը կողմերին որևէ բան պարտադրելու գործիքակազմ չի ենթադրում և, ըստ էության, ընդամենը պարտավորում է համանախագահներին կողմերի միջև բանակցությունների հարթակ հանդիսանալ, և որ Մինսկի խումբն, ըստ էության, գտնվում է ցայտնոտի մեջ և իներցիոն սկզբունքով շարունակում հանդիպումներ ունենալ կողմերի ներկայացուցիչների հետ՝ ադրբեջանական սպառազինությունների աճի ֆոնին: Եվ ի՞նչ... Մինսկի խո՞ւմբը պետք է դատապարտի Բելառուսի՞ն ու Ռուսաստանի՞ն, որոնք զինել և զինելու են Ադրբեջանին: Իսկ գուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա մեղքը բարդելուց առաջ Հայաստանի նորաթուխ իշխանությունները «դաշնակիցներից» բացատրություններ պահանջեն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Փաշինյանը Սարիկի վրա կատաղել է․․․ «էդ պիղծը» ո՞վ է, որ բան ասի․ Մանուել Մանուկյան (video) Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am