Նիկոլը մեզ կանգնեցրել է տհաճ ընտրության առջեւ

Շաբաթներ շարունակ Էջմիածնում ընթացող ներքին խժդժությունները, իշխանափոխության ստվերային գործընթացը, որը նախաձեռնել է քրեական հեղիանակություն Դոն Պիպոն, դարձավ հրապարակային: Էջմիածնում բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի` գեներալ Մանվել Գրիգորյանի որդու հրաժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Գրիգորյանների եւ Դոն Պիպոյի հարատեւ թշնամության մասին մամուլը գրում է տարիներ շարունակ, Էջմիածնի բնակիչ Արթուր Ասատրյանը՝ նույն ինքը Դոն Պիպոն, տարիներ առաջ գեներալի արտաքսմամբ է հեռացել հարազատ քաղաքից ու հայրենիքից, ապաստանել Իտալիայում ու դարձել Դոն: Երեկ նա անձամբ էր մասնակցում հանրահավաքին ու թեպետ վստահեցնում էր, որ շարքային էջմիածնեցու կարգավիճակով է մասնակցում եւ ինքը կապ չունի հանրահավաքի հետ, սակայն հրավիրյալ երգիչ-երգչուհիները, որոնք հանդես եկան համերգով, շնորհակալական խոսք էին հայտնում հենց Դոն Պիպոյից: Այսինքն մի քրեական տարր որոշել է ազատվել մեկ ուրիշ քրեական տարրից, որն այսօր քաղաք է ղեկավարում ու քաղաքային կառավարումից դժգոհ էջմիածինցիների մի հատվածն էլ ակամայից մասնակից է դարձել այս վտանգավոր իրողությանը: Ընդ որում` ամենասարսափելին այն է, որ Դոն Պիպոյի բանդան գործում է թավշյա հեղափոխության անունից` նրա կարգախոսներով, խորհրդանիշներով, Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Մի՞թե թավշյա հեղափոխությունը պետք է նույնանա դոնպիպոների հետ, որոնք ողջ կյանքը թաթախված են արյունոտ պատմությունների ու հանցագործությունների մեջ: Միթե պետությունն ի զորու չէ լուծելու այս խնդիրն օրինականության դաշտում, եթե կա Էջմիածնում իշխանափոխության խնդիր, ապա քաղաքապետին եւ այն էլ գեներալի որդուն պաշտոնանկ անելը մեկից մեկ է, չենք խոսում իրավական պատասխանատվության մասին: Միայն մամուլի հրապարակումները բավարար են, որ քաղաքապետի դեմ հատորներով գործեր կազմվեն: Եւ քանի որ հեղափոխության ուժը դեռ գործում է, ինչը վարչապետ Փաշինյանն ապացուցել է մի քանի անհավանական դրվագներում, ապա Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է կանխի քրեական տարրերի ինքնադատաստանը Էջմիածնում: Ի վերջո, մենք տեսանք, որ Փաշինյանի կոչով դադարեցին անգամ Արցախում ընթացող բողոքի ակցիաները, անգամ Սասնա ծռերի համակիրները բացեցին փողոցները, որոնք փակել էին տղաներին ազատ արձակելու պահանջով, ընդհանրապես Հայաստանում դադարեցվեցին փողոցներ փակելը: Հիմա ոչ մի բան չի խանգարում եւ ավելին անհրաժեշտ է, որ Փաշինյանը սաստի նաեւ այս գործընթացը: Պատկան մարմինների առաջնահերթ գործառույթը պետք է լինի Էջմիածնում ծավալվող քրեական հեղաշրջումը կանխելը: Այլապես կստացվի, որ հենց նա է կանգնեցրել սարսափելի ընտրության առջեւ: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am