Երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 13-14-ին Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստանի Դաշնություն այցից նոր մանրամասներ են ի հայտ եկել: «Ժամանակ»-ի տեղեկություններով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատելիորեն ընդգծված արհամարհական վերաբերմունք է դրսևորել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի նկատմամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը իր սառը վերաբերմունքով դեսպանին հասկացրել է, որ նա իր սրտով չէ, և նրա պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին: Թե Նիկոլ Փաշինյանը երբ կիրականացնի դեսպանին հետ կանչելու իր մտադրությունը` դժվար է ասել, սակայն մեր տեղեկություններով` այդ ժամանակը սարերի հետևում չէ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
