«Կառավարությունը դեմ է շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացմանը». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հարգելի գործընկերներ, Այսօրվա կառավարության նիստում, չնայած երկար քննարկումներին և վարչապետի դիտարկումներին ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված մեր նախաձեռնությանը։ Կառավարության դիրքորոշումը բացասական էր։ Կարծում եմ` հաշվի առնելով այդ քննարկման ընթացքում հնչած մտահոգությունները և կարծիքները` ավելի ճիշտ կլիներ, որ ՀՀ կառավարության անդամները դրական եզրակացություն տային նախագծին` հեղինակների հետ աշխատելու պայմանով և փոխադարձ ընդունելի նախագիծ ունենալու համար։ Հիշեցնում եմ այս տարվա փետրվարին, չնայած, կողմ եմ քվեարկել շարժական տեսախցիկների ներդրման նախագծին, հաշվի առնելով այն հիմնավորումները որոնք դրված էին նախագծի հիմքում, այդուհանդերձ, մեկ ամիս անց, շարժական տեսախցիկների և արագաչափերի կիրառության հետևանքով առաջացած խնդիրները տեսնելով, դեռևս նախորդ կառավարության գործունեության ժամանակ պետաիրավական հարցերի մեր հանձնաժողովի գործընկերների հետ խնդիր դրեցինք ուսումնասիրել այդ պրոբլեմները և ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որի էությունն էլ այդ տեսախցիկների և արագաչափերի կիրառության բացառումն էր ՃՈ-ի կողմից։ Հ.Գ.1 Մեր կողմից ներկայացված նախագիծը չի կարող վերաբերել և չի վերաբերում ճանապարհապարեկային ծառայության տեսուչների համազգեստներին դեռևս 2016 թվականից փակցված թվով 693 տեսախցիկների։ Դրանց նպատակը, ինչպես նշել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ի պատասխան իմ հարցման, ծառայողների նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է (հակակոռուպցիոն նպատակ) և ոչ թե ամրագոտու կամ այլ ճանապարհային երթևեկության խախտում արձանագրելը։ Խոսքը վերաբերում էր առանց տարբերանշանի շրջող և արագություն ֆիքսող մեքենաների կողմից օգտագործվող շարժական տեսախցիկներին, ինչպես նաև տարբերանշանով շրջող ՃՈ մեքենաների կողմից առանց նախազգուշացման կիրառվող շարժական տեսախցիկների։ Հ.Գ.2 Ավելի ուշ կանդրադառնամ Կառավարության կողմից ներկայացված բացասական կարծիքի հակափաստարկներին»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am